Հատված
Ստորին վերջույթները կատարում են մարդու մարմնի հենարանային, զսպակային և շարժողական գործառույթները: Հոդերի, մկանների և կապանների հաշվին ստորին վերջույթները կարծես թե մեղմում են (ամորտիզացնում են) մարդու մարմնի շարժումները և թուլացնում իրանին հաղորդվող բոլոր ցնցումներն ու հրումները քայլելիս, վազելիս և ցատկերի ժամանակ: Ստորին վերջույթները կազմված են կոնքագոտուց և ազատ ստորին վերջույթից: Ստորին վերջույթի երկարությունն ու ձևը կախված են մարդու տարիքից, սեռից, նրա հյուսվածքների բաղադրիչները կազմող ոսկրերի, մկանների, հոդերի և ենթամաշկային բջջանյութի առանձնահատկություններից: Ստորին վերջույթների կմախքը կազմված է կոնքագոտուց և ազատ վերջույթներից։ Կոնքագոտին կազմված է զույգ կոնքոսկրերից, որոնք հետևում սերտաճել են սրբոսկրին, իսկ առջևում միացած են միմյանց։ Կոնքոսկրերը առաջացել են երեք ոսկրերի սերտաճումից։
Գրականության ցանկ
- Насонова В. А., Бунчук Н. В. Ревматические болезни: руководство для врачей. М.: Медицина, 1997. 520 с.
- Лучихина Л.В. Артроз. Ранняя диагностика и патогенетическая терапия. М., 2001.
- Mc Donald C., Hantel S., Strohmeier M. A randomized, controlled study to compare the performance and safety of two sources of sodium hyaluronate given as a viscosupplement by intraarticular injection to patients with osteoarthritis of the knee, J. Clinic. Research, 2000; 3:41-50.
- https://www.yamed.ru/services/travmatologiya-i-ortopediya/koksartroz-osteoartroz-tazobedrennogo-sustava-i-ego-lechenie/
- https://doctordlin.ru/treatment/artroz-tazobedrennogo-sustava/
- https://www.yamed.ru/services/travmatologiya-i-ortopediya/koksartroz-osteoartroz-tazobedrennogo-sustava-i-ego-lechenie/
- Косарева М.А., Михайлов И.Н., Тишков Н.В. Современные принципы и подходы к лечению Гонартроза // Современные проблемы науки и образования. – 2018