Հատված
Եկամուտների վերլուծությունն իրականացվում է «Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության» համաձայն: Այս հաշվետվական ձևը պարունակում է տեղեկատվություն հաշվետու և նախորդ ժամանակաշրջանների բոլոր տեսակի եկամուտների մասին: Այս տեղեկատվությունը յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի համար անհրաժեշտ է եկամուտների կազմի և կառուցվածքի դինամիկան վերլուծելու և գործակիցները հաշվարկելու համար, որոնք ցույց են տալիս, թե արդյոք եկամուտների օգտագործումը արդյունավետ է, և արդյոք կատարված ծախսերը ողջամիտ են ստացված եկամուտների համեմատ: Կազմակերպության եկամուտների վերլուծությունն ուղղված է դրանց օպտիմալացման ուղիների որոնմանը, ինչպես ընդհանուր, այնպես էլ գործունեության առանձին ուղղությունների համար: Այդ նպատակով կարևոր է վերլուծել շարունակվող գործունեության եկամուտների դինամիկան, կառուցվածքը և կառուցվածքային փոփոխությունները, վերլուծել եկամուտների ազդեցությունը շահույթի մեծության վրա, հաշվարկել շահութաբերության ցուցանիշները և իրականացնել դրանց գործոնային վերլուծություն վրա:
Գրականության ցանկ
- «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ -ի Տարեկան ֆինանսական հաշվետվություն 2021թ.,
- Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլան և դրա կիրառման հրահանգ, ՀՀ Ֆինանսների նախարարություն, Երևան 2018թ.
- Ա. Սարգսյան, Ա. Մարջանյան, Ն. Օգանեզովա, Հաշվապահական հաշվառում, Երևան 2014թ.,
- Ա. Ղազարյան Գիտական հետազոտության մեթոդաբանական առանձնահատկությունները, Երևան 2015թ.,
- Առաքելյան Կ. Ա., Կազմակերպության տնտեսական գործունեության վերլուծություն, Երևան 2005թ.,
- Թ. Մովսիսյան, Հաշվապահական հաշվառում, Երևան 2015թ.,
- ….