Հատված
Քաղցրահամ ջրի սակավությունը այսօր արդեն իսկ դարձել է մի շարք երկրների տնտեսական աճին խոչընդոտող գործոն, հետևաբար՝ տնտեսական, սոցիալական, էկոլոգիական խնդիրների առաջացման պատճառ, ինչը ժամանակակից աշխարհում չի հաջողվում հաղթահարել։ Սա խոսում է ջրի սակավության խնդրի գլոբալ բնույթի մասին, չնայած այն հանգամանքին, որ տնտեսապես զարգացած երկրներին հաջողվել է կառուցել իրենց տնտեսության իրական հատվածը այնպես, որ նույնիսկ այն դեպքում, երբ նրանք չունենան զգալի ջրային ռեսուրսներ, դա չկարողանա ազդել իրենց տնտեսական զարգացման տեմպերի վրա: Այս փորձը չափազանց կարևոր է: Դա ցույց է տալիս, որ քաղցրահամ ջրի սակավության խնդիրը սկզբունքորեն կարելի է լուծել։ Դրա լուծումը կախված է նրանից, թե արդյոք ժամանակակից քաղաքակրթությունը կկարողանա գիտակցել ապագայի հանդեպ իր պատասխանատվությունը և խելամտորեն կառավարել այն հսկայական հնարավորությունները, որոնք այսօր արդեն ունի՝ շնորհիվ գիտական և տեխնոլոգիական առաջընթացի և հարուստ երկրներում արտադրողական ուժերի աննախադեպ զարգացման:
Գրականության ցանկ
- Ջավադյան Յ., Տոնոյան Ա., ‹‹Հայաստանի ջրային պաշարները և հողերի ինքնահոս ոռոգման հեռանկարները››, Լիմուշ հրատ., Եր., 2010
- Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգ, ՀՀ Կառավարություն 2017թ.
- Մարկոսյան Ա., Նազարյան Գ. «Ջրային ռեսուրսների կառավարումը» Երևան 2003թ.
- Մելքումյան Լ. Ս., Գալստյան Մ. Հ., Բնապահպանության հիմունքներ, Երևան 2010թ.
- Մովսիսյան Վ. Մ., ‹‹Հայաստանի Հանրապետության ջրային պաշարների կանխատեսումը, գնահատումը և համալիր կառավարումը››, Գիտություն հրատ., Եր., 2003
- Սամուելսոն Փ.Ա., Նորդհաուս Ու.Դ., Տնտեսագիտություն, հատոր 2, Միկրոտնտեսագիտություն, Եր., 1997
- Սեդոֆֆ Կ., Մյուլլեր Մ., Թարյան Ա., ‹‹Ջրային ռեսուրսների կառավարում. Ջրի անվտանգություն և հարմարվողականություն կլիմայական փոփոխություններին››, Եր., 2010
- Василенко В.А. Водные ресурсы для устойчивого развития //ЭКО -2006
- ….