Հատված
Ինչպես բազմաթիվ այլ երկրներում, Հայաստանի Հանրապետությունում նույնպես հասարակությունն այսօր բարեփոխման փուլ է թևակոխել և փորձում է կառուցել մի պետություն, որտեղ պետք է առաջնությունը տրվի որակյալ մասնագետներին: Մասնագետներ, ովքեր կարող են արդյունավետորեն իրականացնել պետության, ավելի կոնկրետ՝ պետական կառավարման գործառույթները՝ հասարակական զարգացման նոր պահանջներին համապատասխան: Ժամանակակից պետական համակարգում կարևորվում են ոչ միայն մասնագիտական, այլև անձնային որակները: Մասնագիտական որակների վերանայման, դրանց կատարելագործման գործում մեծ է կրթական բարեփոխումների դերը, որոնք ներառում են անձնային որակների ձևավորման և զարգացման մի շարք բաղադրիչներ: Հանրային ծառայողները կարևորագույն դեր ունեն պետականության ամրապնդման, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հիման վրա հասարակության մտածողության ու հոգեբանության արդիականացման ու կայունացման գործում:
Գրականության ցանկ
- ՀՀ Սահմանադրություն, 2015 թ.
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, 2018 թ.
- «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք,
- «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենք
- «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենք
- «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենք, 2004 թ.
- «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» «օրենք,
- «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ. օրենք,
- «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենք,
- «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք
- «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք
- «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» ՀՀ Տ4 նախարարի N 12-Ն հրաման,
- ….