Հատված
21-րդ դարի առաջին երկու տասնամյակների վերջին համաշխարհային տնտեսական ճգնաժամը շարունակում է մնալ գիտական և քաղաքական շրջանակներում ազգային և միջազգային մակարդակների քննարկման հիմնական խնդիրը։ Այդ մասին են վկայում համաշխարհային տնտեսական զարգացումը պայմանավորող երկրների ղեկավարների գիտական ֆորումները և գագաթնաժողովները: Ներկայումս շատ զարգացած երկրներում ֆինանսական պարտավորությունների պարամետրերը հասել են այն մակարդակի, որ դրանք դարձել են տնտեսական աճի և սոցիալական զարգացման լուրջ խոչընդոտ։ Նոր ռեցեսիայի հավանականությունը մնում է մեծ։ Այս պայմաններում հատկապես կարևոր է դիտարկել տարբեր երկրների՝ ճգնաժամի դեմ պայքարի գործընթացում կուտակված փորձը։ Հիմնական խնդիրները կապված են երկրների տնտեսական զարգացման մեջ անմիաբանության հաղթահարման, գլոբալ համագործակցության մեխանիզմների ձևավորման, համակարգված կոլեկտիվ որոշումների հետ։ Նշենք, որ երկրների խորհրդարանները հատուկ դեր են խաղում ճգնաժամի դեմ պայքարի միջոցների ձևավորման գործում։
Գրականության ցանկ
- Պետական պարտքի մասին» ՀՀ օրենք
- Մարգարյան Ա․, Պետական պարտքի կառավարմանտեսության զարգացման հիմնախնդիրները, Բանբեր, ՀՊՏՀ, 2007։
- Մարգարյան Ա․, Պետական պարտքի ներգրավման հիմնախնդիրները, Բանբեր, ՀՊՏՀ, 2007 թ․ 3(12)
- Большой Энциклопедический Словарь/БЭС/-Мн: МФЦК, 2002, c․ 399
- Ожегов С. И., Шведова Н. Ю., Толковый словарь русского языка. М.1999. c. 306
- БЭС. А.Н.Азрилияна. -М: ИНЭ,1999, c. 414
- Трахтенберг И.А. Денежные кризисы (1821-1938гг ). –М. Изд-во АН СССР, 1963 .
- БЭС. А.Н.Азрилияна. -М:ИНЭ,1999, c.414
- Рубцов Б.Б.. Мировые рынки ценных бумаг. М. Экзамен 2002, с. 240
- Рудый В. Финансовые кризисы.- М: ООО «Новое знание», 2003, c. 38
- Константинов Ю.А ., Ильинский А.Н. Финансовый кризис : причины и преодоление.-М. ЗАО, «Финстатинформ»,1999, с. 156
- Моисеев С.Р., Международные валютно-кредитные отношения.-М.ДИС.2003, с.325
- ….