Հատված
Յուրաքանչյուր երկրում տվյալ երկրի ներդրումային քաղաքականությունը օտարերկրյա, ինչպես նաև ազգային ներդրողների համար որոշիչ պայման է ներդրումային որոշումներ կայացնելու համար: Վերոնշյալը համալիր հասկացություն է և ներկայացնում է կոնկրետ երկրում ներդրումային կապիտալի ներգրավման նպատակ հետապնդող տնտեսական, իրավական, քաղաքական, կառավարչական և այլ պայմանների ու միջոցառումների ամբողջություն: Բարենպաստ ներդրումային միջավայրը իրենից ներկայացնում է իրավական կարգավորման առավելագույն մերձեցում միջազգային չափանիշներին, պայմանագրային իրավունքների զարգացում ու կատարելագործում: Օտարերկրյա ներդրողն ընտրում է առավել բարենպաստ պայմաններ առաջարկող երկիր, և եթե երկարաժամկետ հեռանկարները բարենպաստ են և տալիս են շատ առավելություններ, ապա նա կարող է ուշադրություն չդարձնել ժամանակավոր դժվարություններին, իսկ եթե այն կայուն չէ և հեռանկարում նույնպես այդ կայունությունը չի ակնկալվում, ապա ոչինչ չի կարող ստիպել ներդրողին կատարել ներդրումներ: Հատկանշական է, որ ներդրողների համար կարևոր են տնտեսության ընդհանուր վիճակը և պետության տնտեսական քաղաքականությունը, մասնավորապես, գրավիչ տնտեսության ցուցանիշ է ՀՆԱ-ի աճի տեմպերը: Օտարերկրյա ներդրողը գործունեություն սկսելուց առաջ հաշվի է առնում նաև միջին աշխատավարձը, դրա աճի տեմպերը, բնակչության կենսամակարդակը, տեղական հումքի ու նյութերի առկայությունը և դրանց գինը, ինֆլյացիայի մակարդակը:
Գրականության ցանկ
- «Հայաստան. երկրի տնտեսական զեկույց» 2019
- 2018թ․ Հայաստանի տնտեսական զեկույց: Եվրասիական ինտեգրացիան և Հայաստանի առևտուր
- Ի. Տ. Տիգրանյանի ընդհանուր խմբագրությամբ, Տնտեսության պետական կարգավորում, ուսումնական ձեռնարկ, Երևան, «Տնտեսագետ», 2015, էջ 267 — 268
- Կարապետյան Տ․, Մnվսիսյան Վ․, «Ներդրnւմային ֆnնդերի ձևավnրման նախադրյալները Հայաստանnւմ»
- Հ. Բ. Ղուշչյանի խմբագրությամբ, Մակրոտնտեսական կարգավորում, ուսումնական ձեռնարկ, Երևան, «Տնտեսագետ», 2002, էջ 211
- ՀՀ ԱՎԿ Վիճակագրական տարեգիրք, 2022թ.
- ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2018
- Մարկnսյան Ա., «Հայաստանի Հանրապետnւթյան ներդրnւմային քաղաքականnւթյան արդյnւնքները և արդի հիմնախնդիրները», 2017թ.
- Մարկոսյան Ա., «Ազգային և օտարերկրյա կապիտալների հարաբերակցության մարտահրավերները ՀՀ-ում», 2016թ.,
- Մելքումյան Մ. Ս.,Հակոբյան Վ. Մ.,Ձեռնարկատիրությունը ՀՀ-ում, Երևան, «Զանգակ-97», 2008, էջ 38
- Ջ. Գոռթնի, Ռ. Ստրոուպ, «Տնտեսագիտություն: Մասնավոր և հասարակական ընտրություն», Երևան, 1999, 744-745 էջ:
- …