Հատված
Շուկայական տնտեսության զարգացման հետ շատ երկրներ, այդ թվում և Հայաստանը խորապես մտահոգված է անօրինական արտադրության, թմրանյութերի պահանջարկի մասշտաբներով և զարգացման միտումներով, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը և բացասական հետևանքներ ունենում հասարակության տնտեսական, մշակութային և քաղաքական հիմքերի վրա: Այս առումով մեծ կարևորություն է ներկայացնում մաքսային քաղաքականության կիրառումը, մասնավորապես մաքսային հսկողության իրականացումը: Ժամանակակից Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում տեղի ունեցած մեծ փոփոխությունները փոփոխություններ մտցրեցին կառավարման գործունեության և ոլորտի շատ բնագավառներում: Դրանցից մեկն է մեր պետության արտաքին տնտեսական գործունեությունը, որի ուղեկցողն է հանդիսանում մաքսային գործը և մաքսային քաղաքականությունը: Մաքսային քաղաքականության նպատակներից մեկն էլ հանդիսանում է մաքսային հսկողության գործիքների առավել արդյունավետ կիրառման ապահովումը: Ուստի սա նշանակում է, որ մաքսային հսկողության թեմայի ուսումնասիրությունն ավելին, քան արդիական է: Մեր երկրի Մաքսային ծառայությունը, անդամակցելով համաշխարհային տարբեր կազմակերպություններին, ստանձնել է մի շարք պարտավորություններ: Մի քանի տարվա հետևողական աշխատանքի շնորհիվ պարտավորությունները քայլ առ քայլ կյանքի են կոչվում` շոշափելի դարձնելով երբեմնի ենթադրյալ դրական գործոնները:
Գրականության ցանկ
- ՀՀ Սահմանադրություն, Եր., 2015
- Ղազինյան Գ.Ս., Վաղարշյան Ա.Գ. Հայոց իրավունքի պատմության հիմնահարցերը: Հին շրջանից մինչև մեր օրերը/ ԵՊՀ.- Եր.: ԵՊՀ հրատ., 2014թ.:
- Հայաստանի հանրապետության կառավարություն որոշում Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին, 24 մարտի 2001 թվականի N 236.
- 10.2013թ. Եվրոպական միության մաքսային օրենսգիրք, N5 952/1013: www.eur-lex.europa.eu.
- «Մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին» Կիոտոյի միջազգային կոնվենցիա, «ԱԳՆՊՏ 04.30/1(27) այսուհետ՝ Կոնվենցիա: www.arlis.am
- ԵԱՏՄ օրենսգիրք. Ընդունվել է 04.2017. ուժի մեջ է մտել 01.01.2018թ.:
- «Մաքսային միության անդամ պետություններում մաքսային հսկողության և ձևակերպման կարգի մասին» 12.2008թ. համաձայնագիր www.eaeunion.org
- ՀՀ սահմանադրական դատարանի 01.10.2014թ. թիվ ՍԴՈ-1176 թվակիր որոշումը concourt.am
- 10.2013թ. Եվրոպական միության մաքսային օրենսգիրք, N5 952/1013: www.eur-lex.europa.eu.
- Агапова А.В. Таможенный аудит: государственный контроль или предпринимательская деятельность: Ученые записки Санкт-Петербурского имены В.Б.Бобкова филиала Российской таможенной академии. 2011, N2 2 (39):
- Азарова Ю.Ф., Баландиной Г.В. Комментарий к таможенному кодексу Российской Федерации — Москва: Норма, 2004:
- ….