Հատված
Նաղաշ Հովնաթանը միջնադարի հայ նշանավոր բանաստեղծներից մեկն է, հանճարեղ Սայաթ-Նովայի անմիջական նախորդը: Հովնաթանը հանդես եկավ այն ժամանակ, երբ մի կողմից լռել էին միջնադարյան տաղերգուները, մյուս կողմից հրապարակ էին իջնում աշուղները: Նա հայտնի է եղել ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում: Վրաց Վախթանգ Վեցերորդ թագավորի պալատական աշուղն ու նկարիչն էր: Մեծ կենսասերը հայ քնարերգությունը հարստացրել է նոր ժանրերով՝ խնջույքի, ուրախության երգերով ու երգիծական ոտանավորներով, որոնք խիստ քննադատում են մարդկային կյանքում մշտապես տեղ գտած ագահությունը, ծուլությունը, խաբեությունը, տգիտությունը, նախանձը, անբարոյականությունը: Այդ տաղերն ունեն ճանաչողական մեծ արժեք:
Գրականության ցանկ
- Աբեղյան Մ., Երկեր, հտ. Դ, Երևան, 1970:
- Աբեղյան Մ., Հայոց հին գրականության պատմություն, գ. 2-րդ, Երևան, 1946:
- Դոլուխանյան Ա., Հայ ժողովրդական բանահյուսություն, Երևան, 2008:
- Թումանյան Հ., Նաղաշ Հովնաթանը և նրա, Քուչակ Նահապետի, ու Սայաթ-Նովայի սերը, Թիֆլիս, 1916:
- Մկրտչյան Մ., Նաղաշ Հովնաթան, Երևան, 1957:
- Նաղաշ Հովնաթան Ն. , Բանաստեղծություններ, Երևան, 1952:
- Նաղաշ Հովնաթան, Հոդվածների ժողովածու, Երևան, 2022:
- Չօպանեան Ա., Նաղաշ Յովնաթան աշուղը եւ Յովնաթան Յովնաթանեան նկարիչը, Փարիզ, 1910: