Հատված
Երկրի տնտեսության զարգացման գործում կարևորվում է պետության կողմից ֆինանսական ոլորտում իրականացվող քաղաքականությունը, որն ուղղորդվում է նաև շուկայական ինստիտուտների ձևավորմանը և դրանց գործունեության արդյունավետության ապահովմանը: Ֆինանսական հատվածի կայունության գրավականներից է ավանդատուների վարքագիծը, որը պայմանավորված է բանկերի հուսալի գործունեությամբ:
Բանկային ավանդների վերադարձելիության ապահովման հիմնահարցի շրջանակներում կատարված ուսումնասիրություններն ու վերլուծությունները վկայում են, որ Հայաստանի Հանրապետության ավանդների ապահովագրական համակարգը անցումային փուլում է, ինչը ենթադրում է գործող հայեցակարգի և հիմնադրույթների պարբերաբար վերանայում՝ համապատասխանեցնելով հասարակության և տնտեսության պահանջներին:
Սույն աշխատանքի առանձնահատկությունն այն է, որ ավանդներին առնչվող խնդիրները մինչ օրս հիմնականում դիտարկվել են սոցիալական, այլ ոչ թ»տնտեսության տեսանկյունից: Աշխատությունում այս մոտեցմամբ էլ ուսումնասիրվել են առաջադրված խնդիրները: Վերը նշվածի ուսումնասիրության անհրաժեշտությունը և կարևորությունը, անկասկած, պայմանավորել են սույնթեմայի ընտրությունը, ուսումնասիրության կառուցվածքի տրամաբանությունը, առաջադրված հիմնախնդիրների վերլուծության խորությունը և, ընդհանուր առմամբ, թեմայի արդիականությունն ու հրատապությունը:
Գրականության ցանկ
1. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ oրենք 2004:
2. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, 1996/12,
3. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք 1996/12,
4. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 09.02.2007թ. թիվ39 որոշմամբ հաստատված»Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 2,
5. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 16.04.2013թ. թիվ 102-Ն որոշմամբ հաստատված Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները, կանոնակարգ 4:
6. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 10.07.2007թ. թիվ 205 որոշմամբ հաստատված»Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները հաստատելու մասին» կարգով բանկերի կող¬մից ԶԼՄ-ներում հրապարակված տվյալներ և բանկերի ինտերնետային կայքեր,
7. Բադանյան Լ.Հ.»Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ», Երևան 2007թ, Զանգակ 97
8. Ասատրյան Բ.»Բանկային գործ», Սարվարդ Հրատ, Երևան 2004թ.
9. Բաբայան Վ.»Բանկային գործի հիմունքներ» Ուսումնական ձեռնարկ, Տիգրան մեծ, Երևան 2003թ,
10. Բաբայան Վ.»Ավանդների ապահովագրության համակարգը և նրա կատարելագործման ուղղինները Հայաստանի Հանրապետությունումե, մենագրություն, ՀՀ ԳԱԱ»Գիտություն հրատարակչություն, Երևան, 2008, էջ 82:
…