Հատված
Համաշխարհային մշակույթի զարգացումն ունի օրինաչափ բնույթ ու ինքնատիպ տրամաբանություն, որին ենթարկվում է առանձին մարդկանց և նույնիսկ ժողովուրդների գործունեությունը: Հեգելը առաջին անգամ մշակույթի զարգացումն իր բոլոր դրսևորումներով (փիլիսոփայություն, կրոն, արվեստ, պետական ձևեր և այլն) ներկայացնում է որպես ամբողջական օրինաչափ գործընթաց: Սա. իհարկե, չի նշանակում, թե Հեգելը մերժում է մշակութային ձևերի բազմազանությունը կամ չի տեսնում ազգային մշակույթների միջև եղած տարբերությունները: Նրա համար յուրաքանչյուր կոնկրետ-պատմական մշակույթ հանդիսանում է միայն համաշխարհային ոգու ինքնաբացահայտման աստիճան: Մշակութային այդ տիպերը կապված են մարդու ազատության աստիճանի հետ: Այս չափանիշն ընկած է համաշխարհային պատմության հեգելյան պարբերացման հիմքում: Արևելքի ժողովուրդները դեռևս չեն գիտակցում, որ ոգին կամ մարդն ազատ է: Ըստ նրանց, ազատ է միայն մեկը բռնակալը: Հունա-հռոմեական աշխարհում մարդկանց մի մասն է գիտակցում իր ազատությունը, իսկ արդեն գերմանական ժողովուրդները հասնում են ազատության գիտակցմանը, քանի որ քրիստոնեության շնորհիվ հասկացան, որ ազատ է յուրաքանչյուրը: Հեգելը գտնում էր, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրականացնում է իր նախորդների մշակույթի դիալեկտիկական բացասումը: Նորացումը և ժառանգորդումը պատմական զարգացման անհրաժեշտ գծերն են:
Գրականության ցանկ
1. Ա. Հ. Սարգսյան, Մշակույթի տեսություն, ուսումնական ձեռնարկ, Երևան 2003, էջ 79-80, աղբյուրը՝ https://library.anau.am/images/stգries/grqer/hasarak/sargsyan-mshakyt.pdf Культурология:
2. Գ.Ա.Մելքումյան. Մշակութաբանություն. Եր., 2001, էջ 95
3. Учеб. для студ. техн. вузов / Колл. авт.; Под ред. Н.Г. Багдасарьян. – М.: Высш. шк., 2010., стр. 52
4. Ионин Л. Г. Социология культуры. – М., 2006., стр. 64