Հատված
Իրավունքի համակարգը բաղկացած է իրավունքի այնպիսի ճյուղերից, որոնք առաջին հերթին տարբերվում են իրավական կարգավորման առարկայով ու մեթոդով։ Ընդ որում, իրավունքի յուրաքանչյուր ճյուղի առարկան այն հասարակական հարաբերություններն են, որոնք կարգավորվում են տվյալ ճյուղի նորմերով։ Վարչական իրավունքը, որպես իրավունքի ճյուղ, կարգավորում է առանձնահատուկ հասարակական հարաբերությունների ամբողջություն, որոնք առաջանում են պետական կառավարման, այսինքն՝ գործադիր իշխանության համակարգի կազմակերպման ու գործունեության ընթացքում։ Ավելի կոնկրետ՝ դրանք գործադիր-կարգադրիչ մարմինների կազմակերպման և դրանց, ինչպես նաև ենթակա մի շարք կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների ղեկավարների կողմից ներկազմակերպական վարչական գործունեության կապակցությամբ առաջացող հարաբերություններն են։ Այսպիսով, վարչական իրավունքի առարկան ընդգրկում է երկու խումբ կառավարչական բնույթի հասարակական հարաբերություններ՝ ա) պետական կառավարման (գործադիր իշխանության) իրականացման հետ անմիջականորեն կապված հարաբերությունները (հիմնական խումբ) և բ) պետական մյուս մարմինների գործունեության ընթացքում առաջացող այլ՝ մասնավորապես ներկազմակերպական, հարաբերությունները (օժանդակ խումբ)։ Այլ կերպ ասած, վարչական իրավունքի առարկան կազմում են այնպիսի կառավարչական հարաբերությունները, որոնք առաջանում, փոփոխվում և դադարում են գործադիր իշխանության գործնական իրականացման կապակցությամբ։
Գրականության ցանկ
1. Գ.Դանիելյան, ՀՀ Վարչական իրավունք, 2017թ., էջ 30
2. Административное право (Под ред. Ю.М. Козлова и Л.Л. Попова), էջ 300։