Հատված
Քրեական դատավարության խնդիրներից է անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Դատավարության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը հատկապես կարևորվում է մինչդատական վարույթում, որովհետև այստեղ էապես սահմանափակվում են անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները: Դատավարության մասնակիցների իրավունքներն ապահովվում են վարույթն իրականացնող մարմնի համար օրենքով սահմանված պարտականություններով: Սակայն հաճախ նախաքննության և հետաքննության մարմիններն իրենց պարտականությունները պատշաճ չեն իրականացնում, ինչի արդյունքում խախտվում են դատավարության մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը: Քրեական դատավարության կարևոր ինստիտուտներից են քրեական գործի կասեցումը և կասեցված վարույթի վերսկսումը: Քրեական գործի քննության կասեցման քրեադատավարական ինստիտուտի մասին խոսելիս կարևոր նշանակություն ունի նաև կասեցման դատավարական կարգին վերաբերվող հարցերի լուսաբանումը: Քրեական գործը քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից իրականացվող առանձին վարույթ է` քրեական օրենսգրքով չթույլատրված մեկ կամ մի քանի ենթադրաբար կատարված արարքների կապակցությամբ:
Գրականության ցանկ
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, ընդ. է 1998 թ. Հուլիսի 1, փոփոխ. և լրացումներով առ 14.05.2015 թ.:
2. ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածու, հատոր 1-ին,Երևան, 2009:
3. Лупинская П.А. Решения в уголовном судопроизводстве: теория, законодательство и практика, М, Юрист, 2006:
4. Дубинский А.Я. Исполнение процессуальных решений следователя. Правовые и организационные проблемы, Киев, 1984: