Հատված
Ժամանակակից աշխարհում անվտանգությունը դիտարկվում է իր եռամիասնության մեջ՝ որպես անձի, հասարակության և պետության նկատմամբ վտանգի, չարիքի կամ սպառնալիքի բացակայություն: Տնտեսական անվտանգությունը իր հերթին հանդիասանում է ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը, իսկ վերջինս ավելի ընդարձակ հասկացության՝ անվտանգության բաղկացուցիչն է: Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ տնտեսական են համարվում ներքին ու արտաքին այն վտանգները, որոնց թիրախը տնտեսական համակարգն է և/կամ բխում են այլ տնտեսական համակարգ(եր)ից: Ազգային անվտանգության բաղադրամասը, որը կոչված է ապահովելու տնտեսական համակարգի (արժեքների, ինստիտուտների) սպառնալիքներից ազատ վիճակը, տնտեսական ավտանգությունն է:
Գրականության ցանկ
1. Մարկոսյան Ա.; Տնտեսական անվտանգության հիմնախնդիրները. մեթոդաբանություն և արդյունքներ, Երևան: «Նորավանք» ԳԿՀ, 2005, 250 էջ:
2. Մանասերյան Թ.; Տնտեսական անվտանգություն. ռազմավարության ուրվագծեր, Երևան: ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ; ԱՅԼԸՆՏՐԱՆՔ հետազոտական կենտրոն, 2014, 836 էջ:
3. Քոթանյան. Մ.Խ.; Շուկայական էկոնոմիկա, Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 1998, 228 էջ.
4. Մանասերյան Թ.; Ավետիսյան Կ.; «Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ներիքին և արտաքին մարտահրավերները»: ԱՅԼԸՆՏՐԱՆՔ գիտական հանդես, 336-346 էջեր
5. http://www.academia.edu/11543740/, «Տնտեսական անվտանգության համակարգը և տնտեսական անվտանգության ինդեքսը ՀՀ-ում».