Հատված
Շուկայական տնտեսության զարգացումն ու Հայաստանի Հանրապետության միջազգային կառույցներին անդամակցությունը, օտարերկրյա ներդրումների աճը, ներդրողների ու պոտենցիալ ներդրողների, ինչպես նաև միջազգային մի շարք կազմակերպությունների պահանջները անհրաժեշտություն առաջացրին հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների ծրագիր մշակել և այն իրականացնել, քանի որ դրանք չէին համապատասխանում շուկայական տնտեսության պահանջներին: Այս խնդրի լուծումը պահանջում էր հաշվապահական հաշվառման հիմքերի նորովի ըմբռնում, դրա ընդհանուր ձևաչափի մոդիֆիկացում: Այսօր մեծաթիվ կազմակերպությունների առջև ծառացած խնդիրներից է մեկն այն է, որ ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը կատարվի ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին (ՖՀՄՍ) համապատասխան: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ օտարերկրյա ներդրողները և միջազգային դոնոր կազմակերպությունները (ինչպես օրինակ՝ Համաշխարհային բանկը, Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկը և այլն) պահանջում են հենց ՖՀՄՍ-ներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունների ներկայացում: Դրամական հոսքերի հաշվետվության կազմման և ներկայացման մոտեցումները կարգավորվում են ՀՀՄՍ 7 «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին» ստանդարտով, որի նպատակն է ապահովել դրամական միջոցների և դրանց համարժեքների ժամանակագրական փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության օգնությամբ, որոնք դրամական հոսքերը դասակարգում են ըստ գործառնական, ներդրումային և ֆինանսավորման գործունեությունների։
Գրականության ցանկ
1. ՀՀՄՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում»
2. ՀՀՄՍ 7 «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին»
3. ՀՀՄՍ 8 «Հաշվապահական հաշվառման քաղաքականություն, փոփոխություններ հաշվապահական հաշվառման գնահատումներում և սխալներ»
4. ՀՀՄՍ 21 «Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունների հետևանքները»
5. Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, (ուսումնական ձեռնարկ), Երևան 2002,
6. Ճուղուրյան Ա., Հաշվապահական հաշվառումը կազմակերպություններում, Երևան 2002
7. Ճուղուրյան Ա., Հակոբյան Ա., Հաշվապահություն և վերլուծություն, Երևան 2003,
8. Սարգսյան Ա., Մարջանյան Ա., Օգանեզովա Ն., Հաշվապահական հաշվառում ուսումնական ձեռնարկ, Երևան 2014թ.,