Հատված
Խափանման միջոցների ընտրությունն ու կիրառումը հատուկ խնդիր է ստեղծում, քանի որ դա ազդում է Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիների իրավունքների և ազատությունների վրա: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը զգալիորեն փոխել է խափանման միջոցների ընտրության և կիրառման կարգը և ժամկետները, ինչպես նաև դրանց տեսակները: Սա ենթադրում է տեսական և գործնական մեծ դժվարություններ։ Մնում են համապատասխան հարցեր՝ ի՞նչ ձևով և ինչ չափով, ինչ հանգամանքներում պետությունը կարող է ընտրել և կիրառել հարկադրանքի այս տեսակը։ Խափանման միջոցների կիրառումը պայմանավորված է նրանով, որ դրանք մի կողմից սահմանափակում են մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, մյուս կողմից՝ այդ սահմանափակումներն ուղղված են այդ իրավունքների և ազատությունների պաշտպանությանը։
Գրականության ցանկ
- Ղազինյան Գ. ՀՀ Քրեական դատավարություն. Ընդհանուր մաս, դասագիրք բուհերի համար, Եր. 2006
- 2. Ղազինյան Գ. ՀՀ Քրեական դատավարություն. Հատուկ մաս, դասագիրք բուհերի համար, Եր. 2006
- Սահակյան Ս. Ձերբակալում և մինչդատական կալանք. Ձեռնարկ, Եր. 2012
- Ենգիբարյան Վ. Մարդու իրավունքները և քրեական դատավարությունը, Եր. 2009
- Սահակյան Ս., Սարգսյան Գ. Ձերբակալում և մինչդատական կալանք. Ձեռնարկ, Երևան, 2012
- ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով 2009թ.-2010թ. 1-ին կիսամյակի որոշումների ժողովածու, Հատոր 2, Եր. 2010թ.
- Ավետիսյան Դ. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի վերաբերյալ ՄԻԵԴ հիմնարար մոտեցումները և այդ իրավունքի զարգացման ժամանակակից միտումները, Եր. 2004
- Лебедева В.М. Комментарий уголоно-процессуальному кодексу РФ М, 2007
- Петрухин И.Л. Комментарий уголоно-процессуальному кодексу РФ, М, 2008