Հատված
Հիմնադրվելով հակաարաբական դարավոր պայքարի շնորհիվ իր անկախությունը վերականգնած, սակայն ներքաղաքական տարաձայնությունների և հակամարտությունների արդյունքում պառակտված Բագրատունյաց Հայաստան թագավորության հարավարևելյան տարածքի մի հատվածում, Սյունիքի թագավորությունը հայկական այն եզակի իշխանապետություններից մեկն էր, որը կարողացավ իր գոյությունը երկար տասնամյակներ պահպանել անգամ Բագրատունիների թագավորության անկումից (1045թ.) հետո: Սակայն այն անկախությունը, որն ուներ Սյունիքի թագավորությունը Վասպուրականի (1021թ.), Անիի Բագրատունիների (1045թ.) և Կարսի (1065թ.) թագավորությունների անկումից հետո, մեկ-մեկուկես դար շարունակ պահպանելով իր գոյությունը, աստիճանաբար թուլանում էր, հյուծվում թշնամական ամիրայությունների և քոչվոր ցեղերի արշավանքների արդյունքում: Սյունիքի թագավորությունը, Բագրատունիների արքայատան կառավարման փաստացի ավարտից (1045թ.) հետո իր անկախությունն ու ինքնիշխանությունը շարունակեց պահպանել մի քանի տասնամյակ տարբեր մակարդակներում՝ մե´րթ որպես լիարժեք անկախ թագավորություն, մե´րթ կիսանկախ միավոր:
Գրականության ցանկ
- Աբրահամյան Ա., «Անանիա Շիրակացու մատենագիտությունը», Երևան, 1944:
- Բայբուրդյան Վ., «Օսմանյան կայսրության պատմություն», Երևան, 2011:
- Եղիազարյան Ա., «Աշոտ Գ Ողորմած: Թագավոր հայոց», Երևան, ԵՊՀ հրատ., 2020:
- Եղիազարյան Ա., «Աշոտ Երկաթ: Թագավոր հայոց», Երևան, ԵՊՀ հրատ., 2016:
- Լիսիցյան Ս., «Զանգեզուրի հայերը», Երևան, 1969:
- Հակոբյան Թ., «Սյունիքի թագավորությունը պատմա-աշխարհագրական առումով», Երևան, 1966:
- Հայ ժողովրդի պատմություն, հ. 3, Երևան, 1976:
- Ղեւոնդ Ալիշան, Սիսական, Վենետիկ, Ս. Ղազար, 1893:
- Մանանդյան Հ., «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության», հ. Գ, Երևան, 1952:
- Մելքոնյան Ա., Հայոց պատմություն, Երևան, «Հայագիտակ», 1998:
- Մովսիսյան Ա., «10 հայ ականավոր արքաներ», Երևան, 2012:
- Պողոսյան Ս., «Գյուղացիների ճորտացումը և գյուղացիական շարժումները Հայաստանում IX – XIII դարերում», Երևան, ԵՊՀ հրատ., 1956:
- Սիմոնյան Հ., «Հայոց պատմություն», Երևան, 2012:
- ….