Հատված
Ժամանակակից աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացման, ինտելեկտուալ բարդ աշխատանքի աննախադեպ ծավալի աճի, վիրտուալ պրակտիկաների արագ զարգացման, շարունակական ընդլայնման հետևանքով մարդը անցնում է հետմարդու՝ գոյության ու գործառության նոր՝ ավանդականից զգալիորեն տարբեր ժամանակաշրջան: Ըստ էության, հետարդիականության շրջանը, որին բնորոշ է անցումը բնականից արհեստականին, արդիականից՝ հետարդիականին, ենթադրում է գայթակղություններով լի, վտանգավոր մի եզրագիծ, որից այն կողմ չվերահսկվող ուժերի ազդեցությունը մարդու համար կարող է ճակատագրական լինել: Մարդկությունն իր գիտատեխնիկական մտքի հաղթանակի, բնության ուժերի վրա իր օրավուր աճող իշխանության հետևանքով կանգնել է ինքնաոչնչացման իրական սպառնալիքի առջև: Հենց նշված իրողություններով էլ պայմանավորված՝ արդիական է դառնում զանգվածային մշակույթի՝ որպես հետարդիական հասարակության սոցիոմշակութային ֆենոմենի քննությունը:
Գրականության ցանկ
- Հարությունյան Է., Մարդկային կեցության այլակերպումները. Ինքնության ճգնաժամ, Երևան, ԵՊՀ հրատ., 2023:
- Հարությունյան Է., Մարդկային կեցության այլակերպումները, Երևան, ԵՊՀ հրատ., 2018:
- Մելքումյան Գ. Ա., Մշակութաբանություն /ուսումնական ձեռնարկ/, Եր.: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2010:
- Միրումյան Կ., «Ազգային փիլիսոփայություն» հասկացությունը փիլիսոփայության արդի համակարգում // Հայ իմաստասիրությունը հոգևոր մշակույթի համակարգում: Պրակ չորրորդ: Եր., 2000:
- Շաքարյան Հ. Գ., Կեցության էությունը և տիպաբանությունը, Եր., 1997:
- Սողոմոնյան Գ., Սոցիոմշակութային փոխակերպումներ և մարդաբանական ճգնաժամ, Երևան, 2018:
- Սողոմոնյան Գ., Քաղաքակրթական փոխակերպումների սոցիոմշակութային անդրադարձ, Երևան, 2021:
- Սողոմոնյան Գ. Ա., Վարքի առանձնահատկությունները անորոշության պայմաններում, Անցումային հասարակություն. Սոցիոմշակութային փոխակերպումներ (Հոդվածների ժողովածու), Պրակ IV, Եր., 2008:
- Бауман 3., Мыслить социологически. M., 1996.
- Белл Д., Грядущее постиндустриальное общество. Предисловие к русскому изданию 1999 г. / пер. с англ., под ред. В. Л. Иноземцева М.: Academia, 1999.
- ….