Հատված
Նախորդ դարի կեսերից կազմակերպական մոտիվացիայի խնդիրը լայն տարածում ստացավ, ինչը մի կողմից ենթադրում էր, որ ղեկավարները, կիրառելով նյութական և ոչ նյութական խթաններ, մղում էին աշխատակիցներին կատարել տրված աշխատանքը առավել արդյունավետ և որակյալ, իսկ մյուս կողմից՝ դիտարկվում է որպես աշխատակցի ներքին ձգտում՝ բավարարել սեփական պահանջմունքները աշխատանքային գործունեության միջոցով: Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվեց այն փաստը, որ մոտիվացիայի նվազեցման հիմնական գործոններից մեկը վարձատրության և աշխատակցի կողմից կիրառվող ջանքերի միջև կորելյացիոն խզումն է, և մոտիվացիոն համակարգի ստեղծման գործում դժվար է գերագնահատել կատարողականի և վարձատրության միջև կապի կարևորությունը:
Գրականության ցանկ
- «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը, 2018 թվականի մարտի 23, https://www.arlis.am/documentvievv.aspx7docicM20807
- «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը, 2013 թվականի դեկտեմբերի 12, https://www.arlis.am/documentview.aspx?docid=87706
- «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության N 1510-Ն որոշումը, 20 հոկտեմբերի 2011 թ., կետ 31, 32, https://www.arlis.am/documentview.aspx?docid=71866
- Եդիգարյան Վ., Պետական և մունիցիպալ կառավարում, մաս 1, Եր., «Դար», 2007
- Եղյան Ռ., Պետրոսյան Ա., Ի՞նչ է քաղաքացիական ծառայությունը: Ուղեցույց (հարցեր և պատասխաններ), Եր., «Պետական ծառայություն», 2004
- Եղյան Ռ., Քաղաքացիական (պետական) ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում»: Ուսումնական ձեռնարկ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 2003
- Խաչատրյան Ռ. և ուրիշներ: Մարդկային ռեսուրսների կառավարումը բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, Լինգվա, 2015
- Խաչատրյան Ռ., Ռազմավարական պլանավորումը բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, Լինգվա, 2013
- Մելքումյան Մ., Ձեռնարկատիրությունը Հայաստանի Հանրապետությունում, 2018
- Մրցունակության համաշխարհային զեկույց, Տնտեսություն և արժեքներ, Երևան, 2015
- Պետրոսյան Ա., Բայադյան Մ., Նազարյան Ա., Քաղաքացիական ծառայությունն ընդդեմ կոռուպցիայի: 100 փաստարկ», Եր., 2005
- ….