Հատված
Մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման վերաբերյալ հիմնահարցը միշտ եղել է և կմնա հասարակության կարևորագույն և առաջնահերթ խնդիրներից մեկը: Յուրաքանչյուր պետության հիմնական նպատակը և գործունեությունը պետք է ուղղված լինի մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Մարդու իրավունքներն և ազատությունները պետք է ճանաչվեն յուրաքանչյուր պետության կողմից որպես բարձրագույն արժեք, և դրանց սահմանափակումը պետք է լինի միայն օրենքի հիման վրա և կոնկրետ նպատակով: Մարդու իրավունքների և ազատությունների աննպատակ սահմանափակումը կդիտարկվի, որպես պետության կողմից իր պարտականության չկատարում կամ անբարեխիղճ կատարում: Մարդու իրավունքներն և ազատությունները առհասարակ, իրենցից ներկայացնում են մարդու հնարավորությունը՝ սեփական հայեցողությամբ ընտրելու իր վարքագիծը: Լավագույն միջոցը կլինի այն, որ պետությունները համատեղ փորձեն լուծել մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման վերաբերյալ հարցերը:
Գրականության ցանկ
- «Աֆորիզմներ», (կազմողներ Պ.Պ. Պետրով, Յա. Վ. Բերլին), Երևան, 1989, 531 էջ:
- Երիցյան Ա., Մարդու իրավունքների միջազգային չափանիշները և ՀՀ օրենսդրությունը, Երևան 2002թ., 427 էջ:
- Կոստանյան Գ., Պետության հայեցողության հիմնախնդիրները սահմանադրաիրավական եւ կոնվենցիոն կարգավորումների համատեքստում. անձի ազատության, անձեռնմխելիության եւ արդար դատաքննության իրավունքներ, Երևան 2017թ, 321էջ:
- Ղազինյան Գ., ՀՀ քրեական իրավունք, հատուկ մաս, 5-րդ հրատարակություն, ք. Երևան 2011թ, 1040էջ:
- Ավետիսյան Դ., Ավետիսյան Ս., Ասատրյան Հ., Ազագյան Հ., Մարգարյան Ա., Մելիքյան Ռ., Ղուկասյան Հ., Վարդապետյան Ա., ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների գիտահետազոտական մեկնաբանություններ, հ. 2, ք. Երևան, 2013թ., 488էջ:
- Իրավունքները և ազատությունները գործնականում ուսումնական ձեռնարկ https://www.echr.coe.int/documents/d/echr/Pub_coe_Teaching_resources_HYE.
- ՀՀ սահմանադրական դատարանի որոշումերում արտահայտված իրավական դիրքորոշումերն ու դրանց իրացումը (ուղեցույց–ձեռնարկ), Դանիելյան Գ., Գյուլումյան Ա., Նազարյան Հ., Այվազյան Վ. և Ենգոյան Հ., ընդհանուր խմբագրությամբ Գ. Դանիելյանի, Երևան, 2016, 945 էջ:
- ….