Հատված
Արցախը ունի բարդ լեռնային ռելիեֆ: Կապված տարածաշրջանի հետպատերազմյան փուլի տնտեսական աճի հետ, հատկապես մեծ ծավալով կատարվող շինարարական աշխատանքների (ճանապարհաշինարարություն, ազատագրված տարածքներում նոր բնակավայրերի հիմնում, նոր հողերի յուրացում և այլն), ամրաշինական կառույցների ու պաշտպանական բնագծերի նախագծման ու կառուցման հետ, մարդն ամենուրեք առնչվում է ռելիեֆի այս կամ այն ձևին, և իր գործունեության ընթացքում բնական պրոցեսների հետևանքով առաջացած բարդություններից խուսափելու համար հաշվի է առնվում ռելիեֆի ոչ միայն արտաքին հատկանիշները, այլ նաև դրանց ներքին էությունը:
Գրականության ցանկ
- Աթայան Ջ. Խ., Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կլիմայական շրջանների առանձնացումն ու բնութագիրը: Խ. Աբովյանի անվան ՀՊՄԻ գիտական աշխատությունների ժողովածու, Երևան, 1971,
- Աթայան Ջ. Խ., ԼՂԻՄ կլիման,- Աշխ. գիտ.թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն, Երևան, 1970, 214 էջ:
- Առաքելյան Յու. Ա., Արցախի մթնոլորտային տեղումների բաշխման աշխարհագրական վերլուծությունը: ԱրՊՀ Գիտական տեղեկագիր թիվ 1-2, Ստեփանակերտ, 2003,
- Առաքելյան Յու. Ա., Գագինյան Ռ. Խ., Բեգլարյան Գ. Հ., Արցախի գետերի երկայնակի կտրվածքների վերլուծությունը տեկտոնական շարժումների բացահայտման նպատակով: ԱրՊՀ Գիտական տեղեկագիր թիվ.1, Ստեփանակերտ, 2000,
- Առաքելյան Յու. Ա., Չոբանյան Կ., ԼՂՀ լեռնագրությունը: Կրթությունը և գիտությունը Արցախում, N1, 2001,
- Բարխուդարյան Մ., Արցախ, Երևան, «Գանձասար» հրատ.,1996, 414 էջ
- Գաբրիելյան Հ. Կ., Հայկական ՍՍՌ հրաբխային բարձրավանդակի հողմնահարման պրոցեսները. ԵՊՀ, 1962, 122էջ:
- Գաբրիելյան Հ. Կ., Միրիմանյան Խ. Պ., Հողի էրոզիան և պայքարը նրա դեմ: Երևան, «Լույս» հր., 1974,170 էջ:
- Կարապետյան Գ. Մ., ՀՀ բնատարածքի դինամիկայի աշխարհագրական հետազոտությունները և նրա շարժընթացի կանխատեսման քարտեզագրական հիմնավորումները: Երևան, «Աստղիկե հրատ., 2003:
- Մելքումյան Ս. Ա., Լեռնային Ղարաբաղ, Երևան, «Լույս» հրատարակչություն, 1990, 303 էջ:
- …