Հատված
Հիմնականում վարելով «փափուկ ուժի» քաղաքականությունը, Միացյալ Նահանգները 1990-ականներից աստիճանաբար ներթափանցեց և ամրապնդվեց հետխորհրդային տարածաշրջանի տարբեր երկրներում՝ աստիճանաբար տեղի իշխանությունների և հասարակության շրջանում գեներացնելով նաև հակառուսական տրամադրություններ: Դրա արդյունքում արդեն 2000-ականներից հետխորհրդային տարածաշրջանի որոշ երկրներ (Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա) սկսեցին աստիճանաբար միջոցներ ձեռնարկել ռուսական քաղաքական, ռազմական և տնտեսական ազդեցությունից ազատվելու ուղղությամբ: Հետևելով ԱՄՆ-ի քաղաքական խորհուրդներին և ակնկալելով վերջինիցս լայն աջակցություն, Վրաստանը և Ուկրաինան բարձր գին վճարեցին իրենց հակառուսական քաղաքականության համար, ինչի արդյունքում երկուսն էլ ունեցան տարածքային, մարդկային և նյութական մեծ կորուստներ:
Գրականության ցանկ
- Բալայան Տ., «Ղարաբաղյան հիմնահարցը և միջազգային դիվանագիտությունը 1991 — 1994 թթ.», Երևան, 2004:
- Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն, Պատմությունը, գործունեությունը և հեռանկարները, 2-րդ հրատ., Երևան 2006:
- Զարիֆյան Ժ., «Ամերիկահայկական լոբբին. կառուցվածքը, մեթոդները և արդյունքները» – (ՀՀ – Սփյուռք երկխոսության ռազմավարության ուղենիշները), 2010:
- Հովյան Վ., «Սփյուռքի դերակատարումը Հայաստանի համար», Երևան, 2014:
- Չաքրյան Հ., «Ղարաբաղյան հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում», Երևան, 1998:
- Վերանյան Կ., Ղանալանյան Տ., «Հայ համայնքն ԱՄՆ-ում», Երևան, 2010:
- Քոչիկյան Ա., «Հայկական լոբբինգային խմբերի ծագումն ու զարգացումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում. քննական ակնարկ» – «Աշխատանքային տետրեր» (ՀՀ – Սփյուռք երկխոսության ռազմավարության ուղենիշները), 2010:
- Вавилов А., «Идеологические концепты в политике США на постсоветском пространстве», Москва, 2019.
- ….