Հատված
Ինչպես հայտնի է, XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին կապիտալիզմն անցում կատարեց մոնոպոլիստական փուլին, որը ուղեկցվեց արտադրության և կապիտալի կենտրոնացմամբ: Այդ բոլորի հետևանքով սրվեցին հակասությունները հասարակության մեջ: Ահա այսպիսի պայմաններում տնտեսագիտության մեջ առաջացավ մի նոր ուղղություն՝ ինստիտուցիոնալիզմը: Ինստիտուցիոնալիզմ կատեգորիան առաջացել է լատիներեն «institutio» բառից, որը նշանակում է սովորույթ, ամրագրված կարգ: Այս ուղղությունը ձևավորվել է XX դարի 20-30-ական թվականներին, նպատակն էր ուսումնասիրել սոցիալ-տնտեսական գործոնների ամբողջությունը ժամանակի ընթացքում, ինչպես նաև հասարակության սոցիալական վերահսկողությունը տնտեսության նկատմամբ: Ինստիտուտները հասարակության շարժիչ ուժերի սկզբնական տարրերն են, որոնք քննարկվում են պատմական զարգացման մեջ: Ընդհանրապես ինստիտուտների շարքում առանձնացվում են.
- ա) հասարակական ինստիտուտները` ընտանիքը, պետությունը, իրավական նորմերը, մոնոպոլիաները, մրցապայքարը և այլն,
- բ) հասարակական հոգեբանական հասկացությունները՝ սեփականությունը, վարկը, եկամուտը, հարկերը, սովորույթները և այլն:
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարություն, Հավելված ՀՀ կառավարության 2015 թ. սեպտեմբերի 25-ի N 1141-Ն որոշման
2. Հայեցակարգ հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի, Հավելված ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 10-ի նիստի N 14 արձանագրային որոշման
3. Качкина Т.Б., Качкин А.В. Коррупция и основные элементы стратегии противодействия ей: учебное пособие, Ульяновск, 2010,
4. Гилинский Я.И. Коррупция: теория, российская реальность, социальный контроль (Криминология: вчера, сегодня, завтра. Труды Санкт-Петербургского криминологического клуба, 2003, № 1,
5. Acemoglu D., Robinson J.A. Why Nations Fail. The Origins of Power, Prosperity and Poverty, New York, 2012,
6. Huther Jeff, and Anwar Shah. 2000. «Anti-Corruption Policies and Programs: A Framework for Evaluation» Policy Review Working Paper 2501, World Bank, Washington, DC (December)
7. The Many Faces of Corruption, Tracking Vulnerabilities at the Sector Level, Edited by J. Edgardo Campos, Sanjay Pradhan, The World Bank, Washington, 2007,
8. http://www.armworld.am