Հատված
Ներկայումս լիզինգի շուկան դրսևորում է աճող բազմազանություն, ինչը պայմանավորված է լիզինգային գործիքների և դրանց կիրառման ձևերի ընդլայնմամբ։ Լիզինգը, իր բնույթով, առանձնանում է բարձր ճկունությամբ և գործնական արդյունավետությամբ, ինչի շնորհիվ այն լայնորեն կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում՝ որպես ներդրումային գործունեության կարևորագույն գործիքներից մեկը։ Բացի այդ, լիզինգային հարաբերությունների զարգացումը նշանակալի դեր ունի հատկապես մարզերում ձեռնարկատիրության խթանման գործում։ Այն հնարավորություն է տալիս տեղական տնտեսվարողներին հասանելի դարձնել անհրաժեշտ տեխնիկական միջոցներն ու սարքավորումները՝ առանց խոշոր միանվագ ներդրումների, ինչի արդյունքում ակտիվանում է տնտեսական գործունեությունը, ստեղծվում են նոր աշխատատեղեր և բարձրանում է տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը։
Գրականության ցանկ
- ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, Հոդված ֆինանսական վարձակալության պայմանագիր,
- Բուլանիկյան Ս., Կոմերցիայի հիմունքներ խմբ. Եր. Տնտեսագետ, 2003,
- Կիրակոսյան Գ., Հ. Ղուշչյան, Ի. Տիգրանյան, “Տնտեսագիտական բացատրական բառարան”, Երևան 1999,
- Մարտիրոսյան Ա. Ռ., «Ֆինանսական լիզինգի ներդրման տնտեսաիրավական ասպեկտները», Երևան, հեղինակային հրատ., 2006թ.,
- Մելքումյան Մ. Բիզնեսի էկոնոմիկա, Եր. 2012.
- Մխիթարյան Ա., Լիզինգային հարաբերությունները ՀՀ տնտեսական համակարգում, 2016թ.
- Аристотель. М., Сочинения (политика): в 4-х томах. М. Мысль. 1984, с. 645-681 , Кобатова Е.В. Лизинг: правовое регулирование, практика. М., 2008,
- …