Հատված
Ժամանակակից համաշխարհային տնտեսության թվայնացման գործընթացը արմատապես փոխել է ֆինանսական համակարգի կառուցվածքը, գործառույթները և զարգացման տրամաբանությունը։ Բանկային համակարգը, լինելով ֆինանսական միջնորդության հիմնական ինստիտուտը, առաջիններից մեկն է արձագանքել տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացմանը՝ վերափոխելով իր ծառայությունների մատուցման մոդելը։ Ժամանակակից ֆինանսական միջավայրը բնութագրվում է թվայնացման խորացմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացմամբ և հաճախորդների վարքագծի փոփոխությամբ։ Բանկային համակարգը, որպես տնտեսության առանցքային ենթակառուցվածք, ենթարկվում է էական վերափոխումների, որոնց առանցքում գտնվում է ծառայությունների ավտոմատացումը։ Ավտոմատացումը բանկային ոլորտում ենթադրում է տեղեկատվական համակարգերի, ծրագրային լուծումների և թվային հարթակների կիրառմամբ ծառայությունների մատուցման գործընթացի կազմակերպում՝ առանց կամ նվազագույն մարդկային միջամտությամբ։
Գրականության ցանկ
- Գրիգորյան Գ. Բանկային համակարգի և տնտեսության իրական հատված փոխրարաբերության պատկերը, «Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա», N10, օգոստոս, 2006թ.
- «Մինչև 2017 թվականը մենք կունենանք բոլորովին այլ բանկային համակարգ» Տիգրան Ջրբաշյան․ «Ամերիաբանկի» պաշտոնական վեբ-կայք․ -http://www.ameriabank.am/PressContent.aspx?id=3787&subcat=&mt=image/jpeg&la ng=33
- Հայաստանի բանկային գործի ապագան թվային տեխնոլոգիաներն են. Ամերիա Բանկի պաշտոնական վեբ-կայք. — http://www.ameriabank. am/PressContent.aspx?id=4848&subcat=227&mt= image/jpeg&lang=33
- ՀՀ բանկերի կայունությունը 2014թ․ — http://armef.com/hy/news/pogh/hh-bankerikayunnutyuny-2014-t./
- Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Դասագիրք/ Լ.Բադանյան, Կ.Աբգարյան, Ա.Սալնազարյան և ուրիշներ, — Եր., Զանգակ – 97, 2007
- ….