Հատված
Թեմայի արդիականությունը պայմանավորված է մեդիագրագետ սերնդի՝ որպես իրավագետ հասարակության ձևավորման անհրաժեշտությամբ: Ժամանակակից հասարակությունն առանձնանում է տեխնոլոգիական բարձր մակարդակով ու դրա անհերքելի ազդեցությամբ: Այդ տեխնոլոգիական բազմազանության մեջ իր վիթխարի դերն ունի համացանցը, մասնավորապես սոցցանցերը, որոնք առավելապես մեծ ազդեցություն ունեն սովորողների ու առհասարակ երիտասարդ սերնդի վրա՝ դառնալով հաղորդակցության միջոց: Սոցցանցերի գործառույթները բազմազան են՝ հաղորդակցական, տեղեկատվական, սոցիալականացման, ժամանցային և այլն: Սակայն հարկ է նկատել, որ դրական ներգործությունից բացի՝ սոցցանցերը նաև երևան են հանում մի շարք բացասական ազդեցություններ՝ համակարգչային կախվածություն, ընկճվածություն, մեկուսացում, հասարակության անդամներից հեռու մնալու պահվածք և այլն: Մեր ժամանակներում մեդիագրագետ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը արդիական են, քանի որ օր օրի ավելանում են թվային այն սարքերը, որոնք նպաստում են երեխաների մոտ համակարգչային կախվածության առաջացմանը:
Գրականության ցանկ
- Արզումանյան Ս., Հոգեբանություն, Ե., 2003,
- Խաչատրյան Ա., Հաղորդակցումը որպես անձի վարքի կարգավորման սոցիալական գործոն//«Լրաբեր հասարակական գիտությունների», Ե., 1985, 3(36),
- Հանրակրթության պետական չափորոշիչ. Ընդունվել է02.2021, https://www.arlis.am/hy/acts/149788
- Հոգեբանություն, խմբ.` Ա. Կովալյով և ուրիշներ, Ե., 1970.
- Մանուկյան Լ․ Ս․ Կրթության թվայնացումը և տեղեկատվական գրագիտությունը դպրոցում։ Երևան, 2021,
- Սարգսյան Ն․ Ա․ Դաստիարակության ժամանակակից մոտեցումները հանրակրթության համակարգում։ Երևան, 2019,
- Бим-Бад Б. М. Педагогическая антропология и воспитание. — М.: Юрайт, 2016,
- Бодалев А. А., Личность и общения, Л., 1987,
- Бондаренко Е. А. Медиакультура (учебная программа) / Е. А. Бондаренко // Экранная культура. Медиакультура. — М. : МИОО, 1995,
- ….