Հատված
Ժամանակակից աշխարհում զբոսաշրջության ոլորտը շարունակում է զարգանալ արագ տեմպերով՝ դառնալով համաշխարհային տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Տեխնոլոգիական առաջընթացը, գլոբալիզացիան և մարդկանց շարժունակության աճը էապես փոխել են այս ոլորտի կառուցվածքը և գործառույթները։ Այս փոփոխությունների պայմաններում առանձնահատուկ դեր են ստանում ամրագրման ժամանակակից համակարգերը, որոնք ապահովում են ծառայությունների կազմակերպված, արագ և արդյունավետ մատուցում։ Սակայն, չնայած դրանց լայն տարածմանը, գործնականում դեռևս առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնք խոչընդոտում են դրանց լիարժեք կիրառմանը և արդյունավետությանը։ Այս խնդիրները կարող են բացասաբար անդրադառնալ ինչպես ծառայությունների որակի, այնպես էլ ոլորտի ընդհանուր զարգացման վրա։
Գրականության ցանկ
- Աղաջանյան Ա., Զբոսաշրջության ոլորտի պետական կարգավորման առանձնահատկությունները ՀՀ-ում // Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա, №12 (138), դեկտեմբեր, Երևան, 2011։
- Գրիգորյան Ա., Զբոսաշրջության օրենսդրական հիմնախնդիրները, Երևան, 2017։
- Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին ՀՀ օրենք, Երևան, 2003։
- Զբոսաշրջության զարգացման հայեցակարգ, Երևան, 2000։
- Զորին Ի.Վ., Կվարտալնով Վ.Ա., Տուրիստիկա, Երևան, 2006։
- Հարությունյան Շ.Լ., Զբոսաշրջության ինդուստրիա և աշխարհագրություն, Երևան, Զանգակ 97, 2004։
- Հայաստանն ըստ 2011թ. «Զբոսաշրջության մրցունակության զեկույց», «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն, Երևան, 2011։
- Մարկոսյան Ա., Զբոսաշրջության պետական կարգավորման հիմնահարցերը, Երևան, 2018։
- …