Հատված
Ապացույցները քրեական դատավարությունում այն հիմնարար տեղեկություններն են, որոնց միջոցով դատարանը հնարավորություն է ստանում պարզելու գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները։ Դրանց միջոցով ձևավորվում է դատական ճանաչողության բովանդակությունը, որը նպատակաուղղված է իրականության առավելագույնս ճշգրիտ վերարտադրմանը։ Ակնհայտ է, որ արդարադատության իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ կերպով ձեռք է բերում, հետազոտում և գնահատում է ապացույցները՝ ապահովելով դրանց լիարժեք և բազմակողմանի ուսումնասիրությունը։
Գրականության ցանկ
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք, ընդունված է 2021թ․ հունիսի 30-ին։ https://www.arlis.am/hy/acts/154763
- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույց, Եվրոպայի խորհուրդ, հուլիս, 2022 թ., 613 էջ։
- Ենգիբարյան Վ․, Փորձագետի եզրակացության ապացուցողական նշանակության առանձնահատկությունները քրեական դատավարությունում// Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 10(1 (28), 48-58 էջեր։
- Հովհաննիսյան Լ․, Պաշտպանության իրավունքի լիարժեք իրացման ոլորտում առկա որոշ հիմնախնդիրներ քրեական դատավարությունում// Գիտական Արցախ, no. 1 (12), 2022, 294-302 էջեր։
- Ղազարյան Ա․, Մայրցամաքային խառը տիպի քրեական դատավարությունում մեղադրյալի սուբյեկտայնացման համընդհանուր միտումը և դրան հակառակ ընթացող հայկական օրենսդրական զարգացումները (վերաքննիչ դատարանում գրավոր ընթացակարգով կալանքի (դրա երկարաձգման) միջնորդությունների քննության արդյունքում կայացված որոշումների վերանայման լույսի ներքո)// Սահմանադրական դատարան, տեղեկագիր, 2023թ․, 67-110 էջեր։
- ….