Հատված
Նախադպրոցական տարիքը համարվում է մարդու զարգացման ամենակարևոր փուլերից մեկը, երբ ձևավորվում են հիմնական վարքագծային, սոցիալական և առողջապահական սովորությունները։ Այս շրջանում դաստիարակության և ուսուցման գործընթացում առողջության պահպանության և առողջ ապրելակերպի սկզբունքների փոխանցումը ունի կարևոր նշանակություն, քանի որ վաղ տարիքից ձևավորված սովորություններն ունեն կայուն ազդեցություն հետագա կյանքի վրա։ Վալեոլոգիան՝ որպես գիտություն առողջության պահպանման և կանխարգելման մասին, դառնում է նախադպրոցական կրթության անհրաժեշտ բաղադրիչ։ Արդի մանկավարժական գիտությունը մեծ ուշադրություն է դարձնում մանկական առողջության պահպանմանը և կանխարգելիչ կրթության ներառմանը ուսուցման գործընթացում։ Ընդգծվում է, որ առողջապահական կրթությունը նախադպրոցական տարիքում նվազեցնում է առողջության հետ կապված ռիսկերը և նպաստում ուսուցման արդյունավետության բարձրացմանը։ Վալեոլոգիական մոտեցումների կիրառումը մանկապարտեզներում ապահովում է առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորում՝ համատեղելով գիտելիքները և խաղային գործունեությունը։
Գրականության ցանկ
- Գրիգորյան Ա., Երիտասարդի առողջ կենսակերպի արժեքային կողմնորոշման ձևավորման հոգեբանական գործոնները, Հոգ. գիտ. թեկ. գիտ. աստճանի հայցման ատենախոսության սեղմագիր, Երևան, 2006:
- Դավթյան Մ. և ուրիշներ, Կրթակարգի մշակման և ինտեգրման մոտեցումներ, Երևան, 2004:
- Դիլբարյան, Ա. Ա. Նախադպրոցական մանկավարժություն. Երևան. 2015
- Մկրտչյան, Ա. Գ. Կրթության հոգեբանական և մանկավարժական հիմունքներ. Երևան. 2018
- Ուշինսկի Կ. Դ., Մանկավարժական ընտիր երկեր, հ. 2, Երևան, 1959:
- Սիմոնյան Օ., Ոչ խելամիտ HOMO SAPIENS-ը //Առողջապահություն, №2 (267), 2005.:
- Վարդանյան, Ն. Ս. Առողջ ապրելակերպի դաստիարակության մեթոդաբանություն նախադպրոցական կրթության մեջ. Երևան. 2020
- …..