Հատված
Զարգացման արդի փուլում առևտրային հարաբերություններում տեղի ունեցող տնտեսական, կազմակերպա-իրավական փոփոխությունների պայմաններում առևտրային գործունեության կազմակերպումն ու տեխնոլոգիական գործընթացները պահանջում են նոր մոտեցումներ: Հաշվի առնելով շուկայի իրական պահանջներն ու պահանջարկի փոփոխության միտումները` ապրանքների շրջանառության ոլորտում կարևորվում է ապրանքաշարժի գործընթացի արդյունավետ կազմակերպումը` աշխատանքային, դրամական և նյութական նվազագույն ծախսումներով: Նոր պայմաններում առևտրական կազմակերպությունները գործընկերների հետ սահմանում են սկզբունքորեն նոր հարաբերություններ, գործում են շուկայական տնտեսությանը բնորոշ սկզբունքներով: Ազատ տնտեսվարման պայմաննեում ապրանքների կամ ծառայությունների իրացումը, յուրաքանչյուր կազմակերպության գործունեության կարևորագույն փուլն է: Նշենք, որ նախկին` կենտրոնացված պլանային տնտեսության համակարգում կազմակերպությունների մոտ նմանօրինակ խնդիրներ չէին առաջանում, քանի որ ծառայություններ իրականացնող կամ արտադրանք թողարկող յուրաքանչյուր կազմակերպություն արդեն տեղյակ էր, թե որտեղ պետք է սպառվի արտադրանքը և ովքեր պետք է լինեն սպառողները: Այնինչ, անցումային տնտեսության պայմաններում, երբ յուրաքանչյուր կազմակերպություն նոր է յուրացնում նոր տնտեսակարգի բնութագրիչ գործոնները և գործունեության ռազմավարության անհրաժեշտ սկզբունքները, խիստ անհրաժեշտություն է առաջանում գործունեություն ծավալել ըստ նախապես մշակված շուկայական ռազմավարության:
Գրականության ցանկ
1. «Կոմերցիայի հիմունքներ», Ս.Հ.Բուլանիկյանի խմբագրությամբ, ուսումնական ձեռնարկ, Երևան, Տնտեսագետ, 2003,
2. Котлер и др., Основы маркетинга: второе европейское издание, 1998 г
3. Багиев Г. Л., Тарасевич В. М., Х. Анн. Маркетинг: Учебник для вузов.- Экономика, 2000.-
4. Борисова Ю. Н., ГаранинН. И. /Менеджмент гостиничного и ресторанного обслуживания / Москва / 2007г.,