Հատված
Հասարակական հարաբերությունների բարդացման գործընթացը բերեց ցանկացած բնագավառում ժամանակակից պետության խնդիրների ծավալի ընդարձակմանը: Ընդ որում հանրային կյանքի ամեն մի բնագավառում ընդարձակվում էր նաև պետական կառավարման ոլորտը, քանի որ պետական ծրագրի ամեն մի նոր էտապ պահանջում էր հավելյալ կառավարչական գործունեություն: Նկատի ունենալով այդ պատճառները` զարմանալի չէր, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում կառավարման տեխնիկական կողմին մեծ ուշադրություն էր դարձվում: Ուշագրավն այն էր, որ ամերիկյան պետականության գոյության հարյուր տարվա ընթացքում ազգային մակարդակով կառավարմանն առնչվող հարցը եղել է ավարի համակարգի խնդիրը: Խոսելով հանրային կառավարման ուսումնասիրության անհրաժեշտության մասին` Վիլսոնը գտնում էր, որ այն պայմանավորված է կառավարության գործառույթների ընդլայնմամբ և բարդացմամբ: Եթե ոչ վաղ անցյալում դժվարություններ և խնդիրներ էին առաջանում հանրային կառավարման բնագավառում, ապա Վիլսոնի օրոք դրանք արդեն հասել էին իրենց գագաթնակետին: Ահա թե ինչու է անհրաժեշտ այժմ հստակ և պարբերաբար կապակցել հանրային կառավարման խնդիրները ճշգրտորեն հավասարակշռված քաղաքական չափանիշների հետ և ահա թե ինչու այժմ ամերիկացիները ունեն այն ինչն առաջ երբեք չեն ունեցել պետական կառավարման գիտությունը:
Գրականության ցանկ
1. Գեորգի Վելյամինով, Գլոբալիզացվող աշխարհ, Երևան, 2008:
2. Иванова Н.И., Глобальное управление, возможности и риски, Москва 2015:
3. Уткин А. И., Глобализация: Процес и осмысление, Москва, “Логос”, 2002:
4. Эльянов А.Я., Глобализация и доганяющее развитие//Мировая экономикаи международные отношения//, 2004-N1: