Հատված
Աքեմենյան տերությունը կազմավորվեց մ.թ.ա. 553 թ. և արագ հզորանալով՝ լայնորեն ծավալվեց ու ընդգրկեց երեք աշխարհամասերի՝ Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայի մի շարք շրջաններ՝ Ինդոս գետից մինչ Բալկաններ, Եգիպտոսից մինչ Ղրիմ: Մ.թ.ա. VI դարում ներկայիս Պարսկաստանի տարածքում Մարաստան պետությունն էր, որ տարածաշրջանի հզորագույն տերություններից էր: Ք.ա. II հազարամյակում Հայկական լեռնաշխարհից Իրան են ներթափանցել արիական ցեղերը: Նրանց տոհմային ավագանին կոչվում էր արյա (ազնվազարմ), որտեղից էլ առաջացել է այս ցեղերի անունը՝ արիացիներ: Իրանի հյուսիսում ապրում էին իրանական ծագման մարական ցեղերը: Էլամցիներից հետո առաջինը մարերն էին, որոնք Ք.ա. VIII դարում Իրանում ստեղծեցին միասնական պետություն: Նինվեի գրավումից հետո Մարաստանը նվաճեց շատ տարածքներ՝ հասնելով մինչև Փոքր Ասիայի արևմուտք: Էլամից արևելք ապրում էին պարսկական ցեղերը: Նրանք Մարաստանի տիրապետության տակ էին: Պարսիկների առաջնորդ Կյուրոսը ապստամբեց մարերի դեմ՝ մ.թ.ա. 550 թ. գրավելով նրանց երկիրը: Կյուրոսն իր առջև նպատակ էր դրել նվաճելու Առաջավոր Ասիան: Նա նվաճեց Առաջավոր Ասիայի երկու խոշոր պետությունները՝ Բաբելոնը և Լիդիայի թագավորությունը: Իսկ Կյուրոսի որդի Կամբյուսեսը նվաճեց նաև Եգիպտոսը: Սակայն նրա մահից հետո երկրում սկսվեցին ապստամբություններ և պայքար գահի համար: Պայքարում հաղթեց աքեմենյան տոհմից Դարեհը Առաջինը կամ Դարեհ Ա-ն (Ք.ա. 522–486 թթ.):
Գրականության ցանկ
1. Գիրշման Ռ., Իրանի արվեստը մարերի և Աքեմենյանների ժամանակաշրջանում, թարգմանիչ՝ Իսա Բեհնամ, Թեհրան, 1961:
2. Խորիկյան Հ., Աքեմենյան Պարսկաստանի վարչական բաժանումների շուրջ, Երևան, 2010:
3. Խորիկյան Հ., Հայաստանը և Այսրկովկասը Աքեմենյան Պարսկաստանի վարչական բաժանումներում, Երևան, 2014:
4. Խորիկյան Հ., Սատրապական Հայաստանի արևմտյան և հարավային սահմանները մ.թ.ա. VI-IV դարերում, «Պատմաբանասիրական հանդես», Երևան, 2005:
5. Կրկյաշարյան Ս. Մ., Հին Հայաստանի պետական կառուցվածքը (մ.թ.ա. VI — մ. թ. IVդդ.), Երևան, 2005:
6. Հերոդոտոս, Պատմություն ինը գրքից, թարգմ. Ս.Կրկաշարյանի, Երևան,1986:
7. Фрай Р. Н., Наследие Ирана, М., 2002.