Հատված
Շուկայական տնտեսության զարգացման հետ շատ երկրներ, այդ թվում և Հայաստանը խորապես մտահոգված է անօրինական արտադրության, թմրանյութերի պահանջարկի մասշտաբներով և զարգացման միտումներով, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը և բացասական հետևանքներ ունենում հասարակության տնտեսական, մշակութային և քաղաքական հիմքերի վրա: Այս առումով մեծ կարևորություն է ներկայացնում մաքսային քաղաքականության կիրառումը, մասնավորապես մաքսային հսկողության իրականացումը: Ժամանակակից Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում տեղի ունեցած մեծ փոփոխությունները փոփոխություններ մտցրեցին կառավարման գործունեության և ոլորտի շատ բնագավառներում: Դրանցից մեկն է մեր պետության արտաքին տնտեսական գործունեությունը, որի ուղեկցողն է հանդիսանում մաքսային գործը և մաքսային քաղաքականությունը: Մաքսային քաղաքականության նպատակներից մեկն էլ հանդիսանում է մաքսային հսկողության գործիքների առավել արդյունավետ կիրառման ապահովումը: Ուստի սա նշանակում է, որ մաքսային հսկողության թեմայի ուսումնասիրությունն ավելին, քան արդիական է: Մեր երկրի Մաքսային ծառայությունը, անդամակցելով համաշխարհային տարբեր կազմակերպություններին, ստանձնել է մի շարք պարտավորություններ: Մի քանի տարվա հետևողական աշխատանքի շնորհիվ պարտավորությունները քայլ առ քայլ կյանքի են կոչվում` շոշափելի դարձնելով երբեմնի ենթադրյալ դրական գործոնները:
Գրականության ցանկ
1. Հավելված N 1 ՀՀ կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1779-Ն որոշման:
2. Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենք, 17.12.14:
3. Հավելված 1 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի, ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք, գլուխ 1:
4. Ершов. А.Д. Основы управления и организация в таможен¬ном деле. Учеб. пособие. Изд. “Знание”, СПб., 1999
5. Основы таможенного дела. Под общей ред. Драганова В.Г. “Экономика”. М., 1998
6. Ершов. А.Д. Основы управления и организация в та¬моженном деле. Учеб. пособие. Изд. “Знание”, СПб., 1999.
7. Таможенный Кодекс Таможенного Союза с изм. и доп. От 16.04.2010г., статья 127.
8. Гендугова, М. Б. Таможенные платежи и таможенные процедуры как инструменты регулирования внешнеторговой деятельности / Гендугова М. Б. // Таможенные новости, 2011. — № 7.
9. Молчанова О.В., Коган М.В., Таможенное дело, Ростов н/Д 2005, с. 187-188; Халипов В.С., Таможенное Право, Москва 2004, с. 72; Толкушкин А.В., Таможенное дело, Москва 2009, с. 371.