Հատված
Հանրային կառավարման ոլորտում կոռուպցիայի առավել տարածված և ամենավտանգավոր դրսևորումն է հանդիսանում կաշառակերությունը` կաշառք ստանալը: Կաշառք ստանալը պետական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն է, որը ոչ միայն խաթարում է պետաիշխանական և կառավարչական կառույցների բնականոն գործունեությունը, վնասում է նրանց հեղինակությանը, այլև պետական ապարատում կոռումպացվածության դրսևորման անհրաժեշտ նախադրյալ է։ Կաշառք ստանալու համար քրեական պատասխանատվություն նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի վերաբերյալ համալիր և ամբողջական հետազոտություն չի իրականացվել, բաց են մնացել մի շարք վիճահարույց հարցեր, որոնց փորձ է կատարվել լուծումներ տալ: Առհասարակ, ցանկացած ոլորտում գիտական հետազոտությունները անմիջական անդրադարձ են ունենում նաև ինստիտուտի գործնական կիրառման մեխանիզմների և գործիքների կատարելագործման վրա: Կաշառք ստանալու ինստիտուտն այս առումով բացառություն չէ:
Գրականության ցանկ
1. Դանիբեկյան Ա. Կոռուպցիոն հանցագործությունների որոշ տեսակների սուբյեկտիվ կողմի բովանդակությունը (գիտագործնական վերլուծություն), //Դատական իշխանություն, Հոկտեմբեր — Նոյեմբեր 2014 10 -11 (184 — 1855:
2. «Եղիշե վնաս Վարդանանց և Հայոց պատերազմին», Եր., 1957,
3. Թովմասյան Ա.Թ., Հին և միջնադարյան հայ քրեական իրավունք, Եր., 1962,
4. Թորոսյան Խ., Մխիթար Գոշի Դատաստանագրքի գործողության մասին միջնադարյան Հայաստանում //Պատաբանասիրական հանդես, թիվ 3, 1971թ.:
5. Թադևոսյան Լ.Զ. Կաշառք ստանալու հանցակազմի սուբյեկտիվ կողմի առանձնահատկությունները և արարքը որակյալ դարձնող հատկանիշները // Օրենք և իրականություն, 2011, N 9 (191):
6. Մանուկյան Ա. Ա.. Արտասահմանյան երկրների հակակոռուպցիոն քաղաքականության համեմատական վերլուծություն, ուսումնամեթոդական ձեռնարկ, Եր., ԵՊՀ հրատ., 2015
7. Մարկոսյան Մ.<<Հակակոռուպցիոն քրեաիրավական նորմերի բարեփոխման հարցի շուրջ>> գիտական հոդված, // http://ysu.am/files/05M_Markosyan-1359638533-.pdf //:
8. Մխիթար Գոշ Դատաստանագիրք, Գ. խմբագրությամբ, ԵՐ., 2001,