Հատված
Դրությունը Մերձավոր Արևելքում անփոփոխ էր բավականին երկար ժամանակ: Թուրքերը, Կոստանդնուպոլսի առումից և Բյուզանդական կայսրության կործանումից հետո (1453 թ.) իրենց սուրը պատյանը չէին դրել` շարունակելով հաղթարշավը տարբեր ուղղություններով: XV – XVI դարերի ընթացքում, հաջող մարտերի և պատերազմական գործողությունների շնորհիվ ձևավորված Օսմանյան կայսրությունն արդեն լուրջ սպառնալիք էր ներկայացնում քաղաքակիրթ հասարակությանը, հատկապես`Արևմտյան Եվրոպային: Օսմանյան կայսրությունը նպատակ չուներ կանգ առնել և բավարարվեր իր նվաճումներով, իսկ Արևմտյան Եվրոպայում կային առավել հզոր և ազդեցիկ պետություններ, որոնց միաբանված հանդես գալու դեպքում հնարավոր կլիներ թուրքական զորքերը հետ շպրտել Վիեննայի մատույցներից և Արևելյան Եվրոպայից:
Գրականության ցանկ
1. Աբրահամյան Ա., «Իսրայել Օրի», Երևան, 1978:
2. Այվազյան Հովհ., «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002:
3. Անասյան Հ., «XVII դարի ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում», Երևան, 1961:
4. Ասրյան Ա., «Հայոց պատմություն», Երևան, 2004:
5. Երեմեև Դ., «Թուրքերի ծագումը» (թարգմանություն ռուսերենից՝ Հ. Մարտիրոսյանի), Երևան, 1975:
6. Ժամկոչյան Հ., «Հայ ժողովրդի պատմություն (սկզբից մինչև XVIII դարի վերջ)», Երևան, 1975:
7. Ժամկոչյան Հ., «Հայ ժողովրդի պատմություն, սկզբից մինչև XVIII դարի վերջ», Երևան, 1975:
8. Կալլոշ Լ., Կերեկեշհազի Ժ., «Ապետիք կոմսին զարմանալի կյանքը» (թարգմ. հունգ.` Ա. Ֆոկոլյանի), «Բազմավեպ», 1946 — 47, 1949, 1953 — 56։
9. Կյուլպենկյան Ռ., «Հայ-պորտուգալական հարաբերություններ», Երևան, 1986:
10. Հովհաննիսյան Ա., «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության», գիրք II, Երևան, 1959: