Հատված
Տեղեկատվություն ստանալը մարդու հիմնարար իրավունքներից է: Մարդիկ տեղեկատվություն ստանում են հիմնականում լրատվամիջոցներից: Լրատվամիջոցների շարքում իրենց գործունեությամբ առանձնանում են լրատվական գործակալությունները, որոնք օպերատիվ տեղեկատվություն են հաղորդում ոչ միայն հասարակությանը, այլև՝ լրատվամիջոցներին: Հայկական լրատվական գործակալությունների առաջնեկը «Արմենպրեսն» է, որը ծնունդ է առել 1918թ. «Հայհեռագործ» անունով: Տարիների ընթացքում մի քանի անգամ ենթարկվել է անվանափոխության: 80-ական թվականներից գործում է «Արմենպրես» անվան տակ և մինչ օրս շարունակում է աշխատել լրատվական դաշտում: Իր հարյուրամյա գործունեության ընթացքում Արմենպրեսը համագործակցել է շատ ԶԼՄ-ների և աշխարհի հայտնի այլ լրատվական գործակալությունների հետ: Լուսաբանել է պատմական խոշոր իրադարձություններն ու սերունդների համար կուտակել պատմական լուսանկարների մի հսկայական արխիվ: Իր 100-ամյակի կապակցությամբ 2018 թվականից Արմենպրեսը հանդես է գալիս նաև ֆոտոցուցահանդեսներով՝ սփյուռքի մեր հայրենակիցներին ծանոթացնելով հայ իրականությանը:
Գրականության ցանկ
1. Կարապետյան Լ., Լրագրական իմացարան, Տեղեկագիրք-հանրագիտակ, Երևան, Զանգակ-97 հրատ., 2003:
2. Կարապետյան Լ., Լրագրական համառոտ բառարան, Տեղեկագիրք-հանրագիտակ, Զանգակ-97 հրատ., Երևան 2003
3. Մելիքյան Ն., Զորյան Հ., Արմենպրես — 90 (1918-2008), Պատմափաստագրական ակնարկ Հայաստանի պետական լրատվական գործակալության անցած ուղու մասին, Երևան, Արմենպրես ՓԲԸ, 2010:
4. Սարգսյան Ս. Թ., Հայաստանի հեռագրական գործակալությունները, աղբյուրը՝ http://lraber.asj-oa.am/6011/1/2012-2-3_(356).pdf:
5. https://hy.wikipedia.org/wiki/Արմենպրես#Կրթական_ծրագրեր