Հատված
Հայկական հարցն ունի խորը արմատներ և հայության գոյության պատմության ամբողջ ընթացքում պարբերաբար դարձել է արդիական: Սակայն, որպես այդպիսին, այն միջազգային հանրությանը «Հայկական հարց» անվամբ հայտնի դարձավ միայն XIX դարի 70-ականների վերջին: Եվ թեպետ Հայկական հարցն իր տրամաբանական հանգուցալուծմանը չհասավ Բեռլինի կոնգրեսում և դրան հաջորդած միջազգային խորհրդաժողովներում, այնուամենայնիվ, այն հնարավորություն ստացավ որոշ ժամանակ միջազգային հանրությանը ներկայացնել հայության խնդիրը: Առաջին աշխարհամարտը և պատերազմի տարիներին թուրքական իշխանությունների կողմից հայության նկատմամբ իրագործած ոճրագործությունն արդեն իսկ լցրել էին հայության հաբերության բաժակը: Հայությունն անհամբեր սպասում էր պատերազմի հաջող ավարտին, որպեսզի կարողանա ներկայացնել իր խնդիրը և թուրքական տիրապետությունից հայկական հողերի ազատագրման ու Ռուսահայաստանի (Արևելյան կամ Կովկասյան Հայաստանի) հետ վերամիավորման հարցը:
Գրականության ցանկ
1. Ասրյան Ա., Պողոսյան Ս., «Հայոց պատմություն», Երևան, 2009:
2. Ավետիսյան Հ., «Հայկական հարցը 1918 թվականին», Երևան, 1997:
3. Կարապետյան Մ., «Հայաստանը 1912 – 1920 թվականներին», Երևան, 2003:
4. Հայրունի Ա., «Հայկական խնդիրները Գերմանիայի արտաքին քաղաքականության մեջ 1918 թվականին», Երևան, 2013:
5. Հովհաննիսյան Ա., «Հայ ժողովրդի պատմություն», Հատ. VII, Երևան, 1967:
6. Հովհաննիսյան Ն., «Նորագույն պատմություն», Երևան, 2001:
7. Մելիքյան Վ., «Ռուսաստանի Ժամանակավոր կառավարությունը և Հայկական հարցը 1917 թ.», Պատմա-բանասիրական հանդես, 1994, № 1 — 2:
8. Պետրոսյան Գ., «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ 1918 — 1920 թթ.», Երևան, 2011:
9. Սիմոնյան Հ,, «Հայոց պատմություն», Երևան, 2000: