Հատված
Սույն աշխատանքի արդիականությունը պայմանավորված է այն պատմական շրջադարձային իրադարձության ուսումնասիրման և բացահայտման հետ, որը վճռական և բեկումնային նշանակություն ունեցավ Ռուսաստանի միջազգային հեղինակության բարձրացման և որպես գերտերության հռչակման գործում: XVII դարասկիզբ Ռուսաստանը մտավ ծայրահեղ ծանր իրավիճակում: Ժողովրդական ապստամբություններ, գյուղացիական դժգոհություններ ու պալատական դավադրություններ, մյուս կողմից էլ լեհական ու շվեդական նվաճողների արշավանքները ու կողոպուտները թույլ չէին տալիս Ռուսաստանին ոտքի կանգնել և համընթաց տեմպերով զարգանալ: XVII դարի սկզբին երկրի շուրջ և երկրի ներսում ստեղծված ծայրաստիճան լարված վիճակը պարզապես խոչընդոտում էր երկրի բնականոն զարգացմանը: Մյուս կողմից ներքաղաքական ճգնաժամից և Ռուսաստանում ծավալված գահակալական կռիվներից փորձում էին առավելագույնս օգուտ քաղել արտաքին ուժերը, որոնք չէին հաշտվում Արևելյան Եվրոպայում ռուսական դիրքերի ընդլայնման հետ: Այս իրավիճակը շարունակվեց այնքան, մինչև Ռյուրիկևյան դինաստիայի թափուր գահը զբաղեցրեցին Ռոմանովների տան ներկայացուցիչները: Երկրի համար ծայրաստիճան բարդ քաղաքական իրավիճակում Ռոմանովների առաջին գահակալներին հաջողվեց իշխանությունն իրենց ձեռքը վերցնել, վերջ դնել գահակալական կռիվներին և արքունական դավերին, կայունացնել երկրի ներքին դրությունը, կարգուկանոն հաստատել երկրի ներսում: Այս բոլորը հնարավորություն տվեց թե´ նրանց և թե´ նրանց հաջորդներին հետագայում իրականացնել առավել վստահ արտաքին քաղաքականություն, իսկ արտաքին թշնամու դեմ պատերազմելիս հանդես գալ անկաշկանդ և հաղթանակներ տոնել:
Գրականության ցանկ
1. Սկազկին Դ., «Միջին դարերի պատմություն» (թարգմանիչ` Ռ. Գուլքանյան), Երևան, 1978:
2. Богуславский В., Куксина Е., «Ям-Запольский договор», Т. 2., Москва, 2001.
3. Костомарова Н., «Русская история в жизнеописаниях главнейших еë деятелей», Москва, 2007.
4. Кочегаров К., «Речь Посполитая и Россия в 1680 — 1686 годах. Заключение договора о Вечном мире», Москва, 2008.
5. Флория Б., «Польско-литовская интервенция в России и русское общество», Москва, 2005.
6. Флоря Б., «Русское государство и его западные соседи (1655 − 1661 гг.)», Москва, 2010.