Հատված
13-14-րդ դարերում, գեղարվեստական վաղեմի ավանդույթներ ունեցող Սյունյաց աշխարհի մանրանկարչության կարևոր կենտրոններից էր Տաթևի համալսարանը, ուր աշխատել են նշանավոր գիտնական և ուսուցչապետ Գրիգոր Տաթևացին ու նրա հետևորդները։ Նույն շրջանում մեծաթիվ ձեռագրեր են գրվել ու նկարազարդվել Սյունիքի հարևան երկրամասում՝ Արցախում։ Թեև նշված ժամանակաշրջանում հայ ժողովուրդը Ասիայի այլ ժողովուրդների նման պայքարում էր մոնղոլական լծի դեմ, Հայաստանը տնտեսական ու մշակութային անկում էր ապրում, մի քանի նահանգներ, այդ թվում՝ Սյունիքը, կարողացավ զերծ մնալ նշված իրողություններից: Սմբատ Օրբելյանի շնորհիվ Սյունիքն ազատ էր մնացել մոնղոլ հարկահավաքներին տրվելիք տուրքերից և պետական այլ պաշտոնյաների կամայականություններից: Սյունիքում Պռոշյան և Օրբելյան իշխանների վարած քաղաքականության շնորհիվ տնտեսական ու մշակութային զարգացումը չկասեցվեց, այլ ընդամենը մի փոքր դանդաղեց:
Գրականության ցանկ
1 Աբրահամյան Ա., Մատենադարանի ձեռագիր գանձերը, Երևան, 1959:
2 Ալիշան Ղ., Սիսական, Վենետիկ, 1893:
3 Ավետիսյան Ա., Գլաձորի համալսարանը, «Էջմիածին», 1956, ԺԳ (2):
4 Ավետիսյան Ա., Հայկական մանրանկարչության Գլաձորի դպրոցը, Երևան, 1971:
5 Գևորգյան Ա., Արհեստերը և կենցաղը հայկական մանրանկարներում, Երևան, 1978:
6 Զաքարյան Լ., Ավագ Ծաղկող, «Էջմիածին», 1985, ԽԲ(Ը):
7 ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմ՝ Լ. Խաչիկյան, Երևան,
8 Խաչիկյան Լ., Գլաձորյան համալսարանը և նրա սաների ավարտական ատենախոսությունները, ԵՊՀ գիտ. աշխատություններ, հ. 23, Երևան, 1946:
9 Խաչիկյան Լ., Գլաձորյան համալսարանը, «ԵՊՀ գիտական աշխատություններ», 1946, թիվ 22:
10 Հասրաթյան Մ., Հայ ճարտարապետության և քանդակագործության նորահայտ հուշարձաններ Նորավանքում, «Լրաբեր հաս. գիտ», 1984 թ., N 8: