Հատված
21-րդ դարում, երբ տեղեկատվության տարածումը ձեռք է բերել սրընթաց տեմպեր, արագ են փոփոխվում սպառողների պահանջմունքները: Քաղաքական ապրանքների սպառողները նույնպես այսօր հնարավորություն ունեն բազմատեսակ տեղեկատվական կրիչների միջոցով հետևել այս կամ այն քաղաքական կազմակերպության ակտիվությանը: Թե՛ միջազգային և թե՛ տեղական փորձը վկայում է, որ տարեցտարի ավելի ու ավելի են կատարելագործվում քաղաքական մարքեթինգային գործիքները: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ավելանում են քաղաքական մարքեթինգով զբաղվողների հնարավորությունները: Համացանցն այսօր յուրահատուկ հարթակ է ստեղծել սպառողական կարծիքի ուսումնասիրությունների, ինչպես նաև դրա վրա ազդելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական մարքեթինգն առավելապես զարգացած է դեմոկրատական ավանդույթներ ունեցող երկրներում, իսկ Հայաստանն այժմ ընտրել է զարգացման դեմոկրատական ճանապարհ` ընդգծվում է, որ քաղաքական մարքեթինգն իր ուրույն դերը պետք է ունենա ՀՀ-ում իրականացվող քաղաքական տեխնոլոգիաների շարքում:
Գրականության ցանկ
1. Դանիելյան Հ., Քաղաքական էլիտան հետխորհրդային Հայաստանում բնութագրիչները և ձեվավորման ուղիները, Երևան 2014, 204էջ.
2. Զ աքարյան Ա.Ե., Սահակյան Շ.Ս., Գրիգորյան Ա.Վ., Ղուկասյան Ն.Ժ., Սահակյան Լ.Շ., Մարքեթինգի հիմունքներ, Երևան 2013, 702 էջ.
3. ՀՀ ժողովրդավարական համախմբման գործոն, Հոդված, Հանրային կառավարում գիտական հանդես, Երևան 2014, էջ 158
4. Ղուկասյան Ն., Քաղաքական մարքեթինգ ուսումնական ձեռնարկ, 2012, 292 էջ.
5. Մարգարյան Մ., Մովսիսյան Հ., Քաղաքական իշխանության լեգիտիմությունը՝ ՀՀ ժողովրդավարական համախմբման գործոն, Հոդված, Հանրային կառավարում գիտական հանդես, Երևան 2014, էջ 158
6. Մարքս Կ., Էնգելս Ֆ., երկեր հ.3, Երևան, ,,Հայաստան,, 1987,էջ 77:
7. Մելքոնյան Ն., Քաղաքական PR-ի և իմիջմեյքինգի հիմունքներ, ուսումնական ձեռնարկ, Երևան 2007, 499 էջ.
8. Նոր մեդիա նոր հնարավորություններ` http://trends.am/2011/05/new-medianew-opportunities
9. Պարսամյան Տ., Նոր մեդիան և դրա կիրառման առանձնահատկությունները քաղաքական գործընթացներում, Հոդված, Այլընտրանք գիտական հանդես, Երևան 2015, N3, էջ 6