Հատված
Կրթական համակարգում համալիր արդիականացման անհրաժեշտության կողքին եղել և մնում է կադրերի հիմնախնդիրը. կադրերի խնդրում հակասություն կա առկա պահանջների և առաջարկի միջև: Զարգացող ու փոփոխական աշխարհում մասնագիտության ճիշտ ընտրությունը, թերևս, ամենակարևոր հարցն է: Պրակտիկայի կարևորությունը հատկապես շեշտադրվել է վերջին մի քանի տարիներին՝ մանկավարժական պրակտիկայի միջազգային փորձը հաշվի առնելով: Նպատակը՝ ուսանողին կողմնորոշել կոնկրետ, ակտիվ գործունեության, բացահայտել մանկավարժական կրթության գործընթացի իմաստը: ՀՊՄՀ-ում համակարգային փոփոխություններ են իրականացվում մասնավորաբար շարունակական պրակտիկայի առումով. Կադրային ճիշտ քաղաքականություն վարելու արդյունքում դպրոցն իր համար կադրեր ընտրելու հնարավորություն է ստեղծում, և հակառակը՝ բուհը ակնկալում է իր կադրերը դպրոցից ընտրել, համապատասխան տեղեր հատկացնել դիմորդների համար` օգտագործելով սեփական քարոզչամեքենան, ներկայանալով իր արդի կրթահամակարգով:
Գրականության ցանկ
1. Ասատրյան Լ. Թ., Հակոբյան Գ. Հ., Մանկավարժական հետազոտությունների մեթոդաբանություն, ուսումնական ձեռնարկ, Երևան, 2011:
2. Բուդաղյան Ա. Ս., Կարաբեկյան Ս. Բ., Կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված կրթական ծրագրերի կառուցում և իրականացում։ Մեթոդական ուղեցույց: Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոն, Երևան, 2010:
3. Գյուլամիրյան Ջ., Միքայելյան Ա. «Մանկավարժական պրակտիկան տարրական դասարանների ուսուցիչների պատրաստման համակարգում» Երևան 2018
4. Գևորգյան Ս. Ռ., Սարգսյան Վ. Ժ., Արամյան Լ. Ռ., Ուսումնառողների պրակտիկայի կազմակերպման գործընթացի բարելավման ուղեցույց, -Եր.: ՀՊՄՀ, 2012:
5. Հակոբյան Գ. Հ., Մանկավարժական պրակտիկայի ուղեցույց: Մեթոդական ձեռնարկ, Երևան, 2017:
6. Մակարենկո Ա., Մանկավարժական ընտիր երկեր, Երևան, 1950:
7. Շանթ Լ., Երկեր (Կրթութիւնը ընդհանրապէս), Պեյրութ, հ. 6, 1951: