Հատված
Արտաքին տնտեսական գործունեությունը (ԱՏԳ) և առաջին հերթին արտաքին առևտուրը կապված են ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից երկրի մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման հետ: Ըստ որում՝ ապրանքները և տրանսպորտային միջոցները ենթակա են մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման: Հայաստանի Հանրապետությունում իրականացվող միասնական մաքսային քաղաքականությունը հանդիսանում է ՀՀ տնտեսական համընդհանուր քաղաքականության անբաժանելի մասը, և դրա նպատակներից մեկը ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող և մաքսային տարածքում արդեն տեղափոխված ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային հսկողությունն է: ԱՏԳ շնորհիվ պետությունը հնարավորություն է ունենում ձևավորել իր բյուջետային եկամուտները, ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ, հումք, նյութեր, առաջատար տեխնոլոգիա և այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են տնտեսության վերակառուցման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, ներքին արտադրության ապրանքների արտահանման, արտաքին քաղաքականության իրականացման համար` այն համաձայնեցնելով գործունեության այլ ուղղությունների հետ:
Գրականության ցանկ
1. ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք, 2017թ.
2. Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենք, 2014թ.,
3. «Մաքսային ընթացակարգերի պարզեցման եվ ներդաշնակեցման մասին» Կիոտոյի միջազգային կոնվենցիա, ԱԳՆՊՏ 2014.04.30/1(27) այսուհետ՝ Կոնվենցիա
4. «Մաքսային միության անդամ պետություններում մաքսային հսկողության և ձևակերպման կարգի մասին» 12.12.2008թ. համաձայնագիր
5. Голубь А.А. Таможенная ревизия в системе форм таможенного контроля. Вестник АГТУ, 2006, №5 (34),
6. Կ. Ա. Միքայելյան Մաքսային գործի կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում, Երևան 2004թ.,
7. Ղազինյան Գ.Ս., Վաղարշյան Ա.Գ. Հայոց իրավունքի պատմության հիմնահարցերը: Հին շրջանից մինչև մեր օրերը/ ԵՊՀ.- Եր.: ԵՊՀ հրատ., 2014թ. էջ 247
8. Азарова Ю.Ф., Баландиной Г.В. Комментарий к таможенному кодексу Российской Федерации — Москва: Норма, 2004
9. Агапова А.В. Таможенный аудит: государственный контроль или предпринимательская деятельность: Ученые записки Санкт-Петербурского имены В.Б.Бобкова филиала Российской таможенной академии. 2011, N2 2 (39),