Հատված
Սույն աշխատանքի շրջանակներում ուսումնասիրության ենք ենթարկել ՀՀ-ում ծանր հիվանդության դեպքում պատժից ազատելու հիմնախնդիրները: Վերլուծել ենք ծանր հիվանդության դեպքում պատժից ազատելու ինստիտուտի զարգացումը և քրեաիրավական բնութագիրը նաև ծանր հիվանդության հիմքով պատժից ազատված անձանց բնութագիրը: Աշխատանքը վերլուծելիս ուսումնասիրել ենք ինչպես ծանր հիվանդության դեպքում պատժից ազատելու ինստիտուտի կայացումը ՀՀ-ում, այնպես էլ անդրադարձել ենք արտասահմանյան փորձին: Այսպիսով ամփոփելով աշխատանքը կարծում ենք, որ ՀՀ քրեաիրավական օրենսդրությամբ պետք է նախատեսվի ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու դեպքում փորձաշրջանի նշանակման ընթացակարգեր, որը թույլ կտա վերահսկողություն իրականացնել պատժից ազատված անձի վարքագծի նկատմամբ:
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով
2. Մարդու իրավունքների և հիմնարար ազա¬տությունների պաշտպանության մասին 1950 թվականի եվրոպական կոնվենցիա:
3. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր, ընդունվել է՝ 16.12.1966 , ուժի մեջ է մտել՝ 23.03.1976, համար՝ 2200 Ա XXI:
4. Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգիրք, 01.07.1998թ. վերջին փոփոխություններով և լրացումներով
5. ՀՀ քրեական օրենսգիրք, ընդունվել է՝ 18.04.2003, վերջին փոփոխություններով և լրացումներով
6. ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, ընդունվել է՝ 24.12.2004, վերջին փոփոխություններով և լրացումներով
7. ՀՀ կառավարության որոշում, Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը հաստատելու մասին, 1636-Ն:
8. ՀՀ կառավարության որոշում, Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժ-սանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին, 825-Ն: