Հատված
Կառավարումը մարդկանց համակեցության կարևորագույն բաղադրիչներից է: Պետության, տնտեսության, քաղաքականության, կրթության, կենցաղի, հանրության և անհատի կենսագործունեության ամեն մի այլ ոլորտի արդյունավետ գործառության, առավել ևս անխոչնդոտ զարգացման ապահովումը հրամայաբար պահանջում է կառավարման համարժեք համակարգի առկայություն: Նույն կերպ` որևէ ոլորտում ձախողման պատճառների շարքում վերլուծությունը պարտադիր կերպով բացահայտում է անհամարժեք, անհաջող կառավարման, կառավարչական այս կամ այն սխալի վճռորոշ հանգամանքը: Կառավարումը սուբյեկտ-օբյեկտային փոխհարաբերության տեսակ է, երբ կառավարող սուբյեկտը ձգտում է ազդել օբյեկտի վրա, ուղղորդել վարքը: Ասելով փոխհարաբերություն` կարևորում ենք սուբյեկտ–օբյեկտ կապի երկկողմանի բնույթը, կառավարման օբյեկտի սուբյեկտային հատկանիշը, ընդ որում` երկու իմաստով: Նախ` հետադարձ կապի առկայությունը, երբ ենթական էլ է ազդում ղեկավարի վրա՝ սեփական դիրքորոշմամբ, վերաբերմունքով, գործելակերպով, փոխազդեցության բացահայտ կամ քողարկված, ուղղակի կամ միջնորդավորված եղանակներով. գրականության մեջ դա արտահայտվում է «ենթակաների իշխանություն» հասկացությամբ: Երկրորդ` օբյեկտն ինքը հանդես է գալիս որպես գործունյա սկիզբ` գործադրելով աշխատանքի միջոցներ, ազդելով աշխատանքի առարկայի վրա, հետամուտ լինելով կառավարչի առաջադրած, բայց բուն գործունեության ընթացքում հարաբերական ինքնուրույնություն ստացած նպատակների իրականացմանը:
Գրականության ցանկ
1. Վ. Քալաշյան «Պետական կառավարման արդյունավետությունը» դասախոսությունների նյութեր, ԵՊՀ, 2014, էջ 50
2. Claessen H. J. M. State // Encyclopedia of Cultural Anthropology. Vol. IV. New York. 1996, էջ 1255:
3. Атаманчук В. “Теория государственного управления” Москва, изд. Омега-Л 2004г.584 с.
4. Атаманчук Г. В. Управление: сущность, ценность, эффективность. — М.: Академический проект, 2006, էջ 411-412:
5. Государственная политика и управление. Под ред. Л. В. Сморгунова. Ч.1. М.: Росспэн. 2006, էջ 221:
6. Государственная служба. Энциклопедический словарь. Под общ. ред. В. Н. Егорова, И. Н. Барцица. М.: Изд-во РАГС, 2008
7. Государство в меняющемся мире. Отчет Всемирного банка, 1997:
8. Игнатов В. “Повышение эффективности государственной власти и управления // В сб. Проблемы повышения эффективности государственной власти и управления в современной России” 2012г., с.12-13.