Հատված
Միջնադարյան 12-13-րդ դարերի հայ մատենագրության մեջ մեծ նշանակություն և լայն տարածում է գտնում առակագրության ժանրը: Առակը ժողովրդական բանահյուսության գրական տեսակներից է և առկա է գրեթե բոլոր ժողովուրդների բանավոր, ինչպես և գրավոր ստեղծագործության մեջ: Հայկական մատենագրության մեջ ունենք թարգմանական և ինքնուրույն առակներ: Թարգմանական գլխավոր կոթողներ են «Բարուախօս/Բարոյախօս» և «Ոլիմպիանի/Ողոմպիանի առակներ» կոչված ժողովածուները: Ինքնուրույն առակագրությունը երևան է եկել 12-րդ դարում: Սուրբ գրքի մի ամբողջ բաժին Սողոմոնի առակներն են: Նոր կտակարանում Հիսուսը առակներով է խոսում ժողովրդի հետ. «Որ մարգարէի ձեռով ասուածը կատարուի` որ ասում է. Առակներով կ`բանամ իմ բերանը, և դուրս կբղխեմ աշխարքի սկզբից ծածկուածները»: Քրիստոնեական դասագրքերում բոլոր կրոնական մեծ մեկնիչները ձգտել են մեկնաբանել դրանք այս կամ այն կերպ, իսկ փիլիսոփաներն ու տրամաբանները աշխատել են այլ կողմեր ի հայտ բերել: Տարբեր ժողովուրդներ ունեն իրենց առակախոսները:: Հայոց առակագիրներից հայտնի են 12- 13-րդ դարերում Կիլիկիայից Վարդան Այգեկցին, աստվածաբանության կրկնակի վարդապետը` Մխիթար Գոշը (13-րդ դար):
Գրականության ցանկ
1. Աբեղյան Մ., Հայոց հին գրականության պատմություն, հ. 2, Երևան, 1946:
2. Աբեղեան Մ., Հայոց հին գրականութեան պատմութիւն, Գիրք Ա, Անթիլիաս-Լիբանան, 2004:
3. Այգեկցի Վ., Աղվեսագիրք, Երևան, 1955:
4. Անասյան Հ., Հայկական մատենագիտություն (Ե-ԺԸ դդ.), հտ. Ա, Երևան, 1959:
5. Գանձակեցի Կ., Պատմություն հայոց, Երևան, 1961:
6. Գրիգորյան Գ., Հայ ժողովրդական բանահյուսություն, Երևան, 1967:
7. Գյուլնազարյան Խ., Ակնարկներ հայ մանկական գրականության պատմության, Երևան, 1960:
8. Դոլուխանյան Ա., Սեն-Մարտենը Վարդան Այգեկցու առակների թարգմանիչ, «Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 2013, N 2:
9. Հայ մշակույթի նշանավոր գործիչները, Երևան, 1976:
10. Մառ Ն., Ժողովածոյք առակաց Վարդանայ, մասն Բ, Ս. Պետերբուրգ, 1894, http://www.digilib.am/book/352/358/8030/%D4%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B8%D5%B5%20%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D6%81%20%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B5