Հատված
Արդի հոգեթերապևտիկ միջոցառումների թվում է կոգնիտիվ (իմացողական, ճանաչողական) վարքային կամ վարքաբանական հոգեթերապիան: Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան (անգլ. Cognitive Behavioral Therapy) ժամանակակից հոգեթերապիայի հիմնական մոտեցումներից մեկն է, որը միավորում է մի շարք այնպիսի հոգեթերապևտիկ ուղղություններ, ինչպիսիք են օրինակ ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիան, կոգնիտիվ թերապիան, դիալեկտիկական թերապիան, կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիան և այլն։ Կոգնիտիվ-վարքային թերապիան հասցեագրված է դիսֆունկցիոնալ հույզերին, ոչ ադապտիվ վարքատեսակներին և ճանաչողական (կոգնիտիվ) գործընթացներին։ Մոտեցման անվանումը կապված է վարքային թերապիայի և կոգնիտիվ թերապիայի հետ, ինչպես նաև, դասական բիհեվիորիզմի և կոգնիտիվ հոգեբանության տեսական սկզբունքների և հետազոտական տվյալների վրա հիմնված թերապիայի հետ: Կոգնիտիվ-վարքաբանական թերապիան բազմափուլ գործընթաց է, որը սկզբնական փուլերում ենթադրում է վարքային և ուսուցողական թերապիաների կիրառում, իսկ հաջորդիվ բուժումը ենթադրում է հոգեսոցիալական խնդիրների կարգավորում: Վարքային թերապիան համակցվում է մարմնական կողմնորոշման թերապիայի հետ, որոնց համադրությունը թույլ է տալիս այցելուին վերագնահատել իր դիրքորոշումները սեփական մարմնի արտաքին տեսքի, մարմնի օպտիմալ քաշի, սննդի նշանակության, նորմալ սննդակարգի վերաբերյալ:
Գրականության ցանկ
1. Արզումանյան Ս. Ջ. Դեռահասների վարքագծի խաթարումների հոգեբանամանկավարժական պատճառները և հաղթահարման ուղիները, Երևան, 1991:
2. Կնյազյան Հ. Մ. Անչափահասների շեղվող վարքի նախազգուշացման հոգեբանական պայմանները, ԳՊՄԻ հանրապետական գիտական նստաշրջանի նյութերի ժողովածու, Գյումրի, 2009:
3. Նալչաջյան Ա., Հոգեբանություն, 1984:
4. Айxорн А. Трудный подросток. М., 2001
5. Арзуманян С. Дж. Псиxолого-крикинологическая теория становления личности правонарушителя, Ереван, 2000
6. Бадмаев С. А. Псиxологическая коррекциа отклоняющегося поведения школьников, М., 1997 9. Бартол К. Псиxология криминального поведения, М., 2004
7. Гилинский Я. И. Девиантология. СПб.,2004.
8. Клейберг Ю. А. Псиxология девиантного поведения, М., 2008.
9. Малкина-Пых И.Г. /Терапия пищевого поведения-М.:Эксмо, 2007/ (Справочник практического психолога).