Հատված
Ֆունկցիոնալ կախվածության հասկացությունը մաթեմատիկական գիտության գլխավոր գաղափարներից մեկն է, ուստի տարրական դասարաններում ֆունկցիոնալ կախվածության գաղափարի ձևավորումը կարևոր խնդիր է ուսուցչի նպատակային գործունեության մեջ երեխաների մաթեմատիկական մտածողության և ստեղծագործական գործունեության զարգացման գործում: Ֆունկցիոնալ մտածողության զարգացումը ներառում է, առաջին հերթին, նոր կապեր հայտնաբերելու ունակության զարգացում, ընդհանուր ուսուցման մեթոդների և հմտությունների տիրապետում: Ֆունկցիոնալ կախվածության հայեցակարգի ձևավորումը նպաստում է մտավոր գործունեության ձևավորմանը և անհատի ինտելեկտուալ հատկությունների ուսուցմանը: Նման ուղղվածությամբ աշխատանքները արտահայտվում են աշակերտին առաջարկած խնդիրների բնույթով: Նախնական մաթեմատիկական դասընթացի նյութը պարունակում է բավարար քանակի օրինակներ, որոնցում կարելի է բացատրել մի մեծության կախվածությունը մյուսից։ Դրանք առկա են, մասնավորապես, հավասարումների կազմման և լուծման, օպտիմալացման և համադրական խնդիրներում, ուղիղ և հակադարձ կապ ունեցող մեծություններ պարունակող խնդիրներում, աղյուսակների, թվային առանցքի և կոորդինատային հարթության օգտագործման հետ կապված խնդիրներում:
Գրականության ցանկ
1. «Մաթեմատիկա» ուսումնական առարկայի ծրագիր և չափորոշիչ (1-4-րդ դասարան), 2012թ.
2. «Մաթեմատիկա» ուսումնական առարկայի ծրագիր և չափորոշիչ (5-6-րդ դասարան), 2012թ.
3. Սոկրատ Մկրտչյան, «Մաթեմատիկա»,ուսուցչի ձեռնարկ,I–IV դաս,Թեմատիկ պլանավորում, թեմատիկ գրավոր առաջադրանքներ, գործնական առաջադրանքներ, 2016
4. «Մաթեմատիկա -2»,Ս.Մկրտչյան, «Զանգակ-97»,2017
5. «Մաթեմատիկա -3», Ս.Մկրտչյան, «Զանգակ-97»,2017
6. «Մաթեմատիկա -4», Ս.Մկրտչյան ,«Զանգակ-97»,2018
7. «Մաթեմատիկա 5», Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, «Մանմար» ՓԲԸ,2015
8. «Մաթեմատիկա 6», Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, ՄԱՆՄԱՐ, 2012:
9. «Մաթեմատիկա» ուսումնական առարկայի չափորոշիչ և ծրագիր, (1-4, 5-6 դասարաններ) 2011