Հատված
20-րդ դարից սկսած՝ հայրենադարձության հայոց իրականություն մեջ տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններից է, որն իր ներգործությունն է ունենում ժողովրդագրական աճի, ազգային անվտանգության, սոցիալ-մշակութային և տնտեսական ոլորտների վրա: Ինչպես իրավացիորեն նշվում է, «հայրենադարձների համար միջավայրի փոփոխությունը միշտ չէ, որ հարթ է ընթացել: Այդ առումով առկա միգրացիոն հոսքերի համատեքստում կարևորում ենք հայրենադարձության պատմական ակունքները: Իսկ ներկայիս փորձի համադրման հիման վրա պետք է բացահայտել այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են հայրենադարձները»: Հայրենադարձության պրակտիկան հիմնականում կիրառվում է հետպատերազմյան շրջանում փախստականների կամ ռազմագերիների համար: Սակայն կան երկրներ, որտեղ հայրենադարձությունը միգրացիոն քաղաքականության մի մասն է, օրինակ՝ Գերմանիան, Հունաստանը, Հայաստանը, Իռլանդիան, Իսրայելը և այլն: Հայրենադարձության այս ձևակերպումներում կարևոր է ազգային ինքնագիտակցությունը, քանի որ պետություններըխրախուսում և վերադարձի կոչ են անում՝ հիմք ընդունելով ազգային պատկանելությունը: Հայաստանյան համատեքստում «հայրենադարձություն» նշանակում է այն էթնիկ հայերի վերադարձը, բնակեցումն ու իրավունքների վերականգնումը Հայաստանում, ովքեր ծնվել են արտերկրում և կրում են այլ երկրի քաղաքացիություն
Գրականության ցանկ
1. Առաքելյան Հ., Ռամկավար ազատական կուսակցության դերակատարությունը 1946-1948 թթ. հայրենադարձության կազմակերպման գործընթացում, «1946-1948 թթ. հայրենադարձությունը և դրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրն այսօր», համահայկական գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Երևան, 2009:
2. Բազարյան Մ., Նամակներ «Սովետական դրախտից», Երևան, 1989:
3. Բայբուրտյան Վ., Իրանի պատմություն, Երևան, 2005:
4. Դաշնակից երեք տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների Բեռլինի /Պոտսդամի/ կոնֆերանսը. 1945 թ. հուլիսի 17 – օգոստոսի 2, փաստաթղթերի ժողովածու, Երևան, 1989:
5. Եղիազարյան Ա., Անանյան Մ., Հովհաննիսյան Ա., Հովհաննիսյան Է., Հովսեփյան Մ., Վարդանյան Հ., Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները 1918 թվականից մինչև մեր օրերը, Երևան, 2017:
6. Կոնդակչյան Ա., Հայրենադարձների բռնաճնշումները ստալինյան ժամանակաշրջանում, «1946-1948 թթ. հայրենադարձությունը և դրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրն այսօր, զեկուցումների ժողովածու, Երևան, 2009:
7. Մանուկյան Ա, Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում 1920-1953 թթ., Երևան, 1999: