Հատված
Իրենց առօրյա կյանքում քաղաքացիները միմյանց կամ կազմակերպությունների հետ մտնում են տարբեր իրավահարաբերությունների մեջ: Խանութից ուտելիք գնելը, կրպակից լրագրեր վերցնելը, քաղաքային տրանսպորտով երթևեկելը, կարդալու համար գրադարանից գիրք ստանալը, ընկերոջը որևէ իր նվիրելը և նման այլ գործողություններ դրանց մասնակիցների միջև առաջացնում են յուրատեսակ հարաբերություններ: Այդ հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական իրավունքի նորմերով և կոչվում են քաղաքացիական իրավահարաբերություններ: Նաև նշենք, որ Քաղաքացիական իրավունքն ունի էական ու կարևոր ելակետային դրույթներ, որոնք արտահայտված են նրա նորմատիվ ակտերում և անվանվում են սկզբունքներ։ Քաղաքացիական իրավունքի հիմնական սկզբունքներն են. քաղաքացիական իրավունքի սուբյեկտների իրավահավասարությունը քաղաքացիական իրավահարաբերություններում, սեփականության իրավունքի պաշտպանությունը, օրինականության ապահովումը քաղաքացիական իրավահարաբերություններում, պայմանագրեր կնքելու ազատությունը, իրավունքների ու պարտականությունների փոխադարձ կապակցված լինելը և այլն։ Նշված սկզբունքներն արտահայտված են քաղաքացիական իրավունքի աղբյուրներում։
Գրականության ցանկ
1. ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, ընդունվել է 05.05.1998. (վերջին փոփոխ. և լրացումները)
2. Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգիրք, http://www.consultant.ru (մուտք՝ 16.01.2019թ.):
3. Հայկական ՍՍՀ քաղաքացիական իրավունք, Հ. 2, Եր., 1982:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք, Երկրորդ մաս, խմբ. Ռ. Գ. Պետրոսյան, Գ. Հ. Ղարախանյան, Երևան, 2014:
5. Բարսեղյան Տ. Կ., ՀՀ Քաղաքացիական իրավունք: Մաս 1: Երևան, ԵՊՀ, 2009թ.:
6. Բարսեղյան Տ.Կ., «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք» . Երկրորդ մաս. Ե. 2012:
7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք, երկրորդ մաս, Երկրորդ հրատարակություն, փոփոխություններով և լրացումներով. /Տ. Բարսեղյան, Ա.Հայկյանց, Գ. Ղարախանյան, Ս. Մեղրյան/ խմբ., Եր., ԵՊՀ հրատ., 2008:
8. Алексеев С., Гонгало Б., Гражданское право, М., 2011.,
9. Брагинский М. И., Витрянский В. В., Договорное право, книга первая. М.: 2005:
10. Брагинский М.И., Витрянский В.В. Договорное право. Книга третья: Договоры о выполнении работ и оказании услуг. М., 2002,