Հատված
Հասարակական կյանքն իր աստիճանական զարգացման ընթացքում ենթարկվել է տարատեսակ փոփոխությունների: Այդ փոփոխություններն իրենց անմիջական անդրադարձն են ունեցել նաև հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման վրա: Հենց այդ փոփոխություններն էին կոչված ապահովելու օրենսդրության զարգացումները: Հարկ է նշել, որ չնայած իրավական քաղաքակրթությունը ապրում է աննախընթաց զարգացում, այնուամենայնիվ, դեռևս շարունակում են մնալ չկարգավորված կամ թերի կարգավորված ոլորտներ, որոնց պատշաճ կարգավորումը առավելագույն մակարդակով կապահովեր հասարակական կյանքի կայունությունը՝ հիմնված կայուն իրավական ինստիտուտների վրա: Այս առումով հարցի նկատմամբ համակարգային մոտեցումը ստանում է առանձնահատուկ նշանակություն: Ժողովրդավարական հասարակության պայմաններում, երբ մեծանում է անձի ազատության արժեքը, որպես անձնական ոչ գույքային նշանակություն ունեցող իրավունքի տեսակ, դրանց պաշտպանությունը ստանում է առանձնահատուկ նշանակություն: Ընդ որում, այդ իրավունքները կան և գոյություն ունեն անկախ դրանց իրավական կարգավորման մակարդակից և աստիճանից: Վերջին ժամանակներում, տնտեսական, քաղաքական և միջազգային իրավական բազմաթիվ գործոնների ազդեցության արդյունքում ոչ գույքային բնույթ կրող այս իրավունքը և դրա դեմ պաշտպանական մեխանիզմների մշակումը ստացավ հատուկ նշանակություն: Անձի ազատության իրավունքի պաշտպանությունը նույն իրավական հարության վրա է դրվում անձի կյանքի և առողջության պաշտպանության հետ և լուրջ դերակատարություն ունենում սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների իրացման ընթացքում:
Գրականության ցանկ
1. ՀՀ քրեական իրավունք Հատուկ Մաս, Ա.Գաբուզյան, Ս.Առաքելյան, Հ.Խաչիկյան և ուրիշներ, Երևան, ԵՊՀ հրատ, 2012թ.
2. Թամազյան Ա. Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանությունը: Օրենք և իրականություն, #1, հունվար, 2008թ,
3. Андреева Л. А. Квалификация убийств совершенных при отягчяющих обстоятельствах. СПб., 1998,
4. Бойко. Н. Н. Незаконное лищение свободы. диссертациа кандидата юридичес¬ких наук. Харьков, 1989,
5. Беляева Н., Орешкина Т. Квалифи¬кация преступлений посягающих на свабо- ду человека// Законность, 1994, N11,
6. Беляева Н., Орешкина Т., Мурадов. Квалификация захвата заложников: Законность.1994. N7,
7. Владимиров В. А. Квалификация похищения личного имушества. М., 1974,
8. Гаухман Л. Д. Квалификация преступлений: закон, теория, практика. М., 2001,
9. Журавлев Н.А. Уголовно-правовая характеристика преступлений связанных с захватом заложников. Дисс. канд. юр. наук.М, 2001,
10. Кон И.С. В поисках себя . М., 1984,