Հատված
Մաքսային կարգավորումների միջոցով հայրենական տնտեսությունը որոշակի կատեգորիայի ապրանքների մուտքից պաշտպանությունը, ինչպես նաև շուկայում այդ եղանակով շուկայում մրցակցային հնարավորությունների ստեղծումը արդյունաետ տնտեսավարման հրամայականն է: Միջազգային հարաբերություններում երկրի ընտրած տնտեսական քաղաքականության շրջանակներում, ինչպես նաև առաջին հերթին հաշվի առնելով ազգային և ներտնտեսական շահերը, պետության կողմից մշակվում և կիրառում են երկրի սահմաններում ապրանքների ներմուծման և արտահանման նկատմամբ որոշակի արգելքներ և սահմանափակումներ, առանց որոնց անհնար կլինի վերահսկողությունը արտաքին ապրանքաշրջանառության նկատմամբ, ինչը կարող է որոշ դեպքերում առաջացնել նաև ազգային անվտանգության հիմնախնդիր՝ մաքսային կարգավորումների արդյունավետ համակարգի բացակայության պարագայում: Այս ամենը արդիականացնում է այնպիսի կարևոր տարրի ուսումնասիրության անհրաժեշտությունը, ինչպիսին մաքսային կարգավորումներում ներդրած արգելքների և սահմանափակումների մեթոդների ամբողջությունն է, որը զուտ հասարակական կամ որոշ առանձին դեպքերում մասնակի շահերից ելնելով իրացնում է միջազգային հարաբերություններում հայրենական ապրանքաշրջանառության արդյունավետության բարձրացումը:
Գրականության ցանկ
1. Առաքելյան Ա., Հայրապետյան Գ., Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության ազդեցությունը Հայաստանի արտաքին առևտրատնտեսական համակարգի վրա Երևան ԱՌՏ, 2004,
2. Գրիգորյան Կ.Հ., ՀՀ արտաքին առևտուրը և վճարային հաշվեկշիռը -, Երևան 2006թ.,
3. Գրիգորյան Ա., Արտաքին առևտրի և տնտեսական աճի կապի մոդելավորման հիմնահարցերը -, Եր. 2011թ.,
4. Դարբինյան Ա. Վ., Հայաստանը միջազգային տնտեսական ինտեգրացման գործընթացում, Երևան, Պետական ծառայություն, 2000,
5. Ճուղուրյան Ա.Գ., Աբգարյան Գ., Մաքսային գործի հիմունքներ Ճուղուրյան Ա.Գ., Աբգարյան Գ. Երևան 2007թ. -488էջ,
6. Թադևոսյան Զ.Ա., Միջազգային տնտեսագիտություն. Տեսություն և քաղաքականություն, Ուսումնական ձեռնարկ, Երևան, Հեղինակային հրատարակչություն, 2015,
7. Թորոսյան Թ.Շ. Արտահանման և ներմուծման հարաբերակցության կատարելագործումը ՀՀ-ում, Էկոնոմիկա, N 1-3, Երևան,1998թ.,
8. Ղազարյան Ա., Արտահանման գործընթացի կազմակերպման պետական կարգավորումը ՀՀ-ում, Եր. 2010թ.
9. Ղուկասյան Ա., ՀՀ արտահանման ներուժի ընդլայնման հիմնախնդիրները-, Եր. 2010թ.